Այս համարում

 

Հայերեն բաժին

Հայաստան․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․2

Տխրունի․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․10

Հայկականք․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․12

 

Պարսկերեն բաժին

Թուրքերենը և աշխարհի լեզվաընտանիքները․․․․․․․․․․․․․․․․1

Ակնարկ թարգմանության արվեստին․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․3

 

Շապիկի առաջին էջը` Ոտքի հանեք ժողովրդին․․, Ի պաշտպանություն Եկեղեցու․․

Շապիկի վերջին էջը՝  Էդ. Բաղդասարյանի նոր գրքերը

 

Համար 304, Փետրվար 2024թ No. 304, Feb. 2024

ماهنامه لویس  شماره  304  اسفند ماه 1402

 

 

ԼՈՒՅՍամսագիր

Արտոնատեր եւ գլխավոր խմբագիր՝

Էդ.  Բաղդասարյան

 

Խմբագրական կազմ՝

Էդ.  Բաղդասարյան, Թամար Փանոսյան,

Վանիկ Բաղդասարյան, Թամ Ղարախանյան

 

 

Փոստարկղ  15875-9488  Թեհրան - Իրան

Էլեկտրոնային փոստ՝  louys_monthly@yahoo.com

Ինտերնետային հասցեն՝    www.louysonline.com

 

LOUYS

Armenian Cultural and Social Monthly

 

License-holder and Editor-in-Chief

Edic Baghdasarian

www.Edic-Baghdasarian.com

 

WEB master: E.B Baghdasarian

POBox 15875-9488  Tehran – Iran

E-mail : louys_monthly@yahoo.com

Internet  :   www.louysonline.com

Հոդվածների  հեղինակների կարծիքները  կարող  են  չհամընկնել  խմբագրության տեսակետներին:

Արտատպության դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» - ին   պարտադիր  է:

 

ماهنامه لويس

صاحب امتياز ،  مدیر مسئول و سردبير: اديك باغداساريان

نشـاني نشریه : تهران صندوق پستي 9488-15875

پست الكترونيكي: louys_monthly@yahoo.com

 

نشـاني اينترنـت : www.louysonline.com

 

 

Ոտքի հանեք ժողովրդին և գործեք, այլապես Հայաստանին կսպասի Արցախի ճակատագիրը՝ շատ ավելի վատ հետևանքներով. հայտարարություն

10.02.2024

https://news.am/img/news/80/67/94/default.jpg

Միա­վոր­վեք մեկ նշա­նա­բա­նով՝ ով դեմ է գոր­ծող իշ­խա­նութ­յան կող­մից տար­վող քա­ղա­քա­կա­նութ­յա­նը, նա դաշ­նա­կից է այս գլխա­վոր պայ­քա­րում: Ներ­կա­յաց­րեք հա­սա­րա­կութ­յա­նը ձեր ծրա­գի­րը, ոտ­քի հա­նեք ժո­ղովր­դին և գոր­ծեք: Այ­լա­պես մո­տա­լուտ ա­պա­գա­յում Հա­յաս­տա­նին կսպա­սի Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը՝ շատ ա­վե­լի վատ հետ­ևանք­նե­րով, քա­նի որ ոչ փախ­չե­լու տեղ կա, ոչ էլ տար­հան­վե­լու: Այս մա­սին հայ­տա­րա­րութ­յուն է տա­րա­ծել «Որ­դի­նե­րի Կանչ» ՀԿ-ն:

«­Հար­գե­լի այս ազ­գա­կոր­ծան իշ­խա­նութ­յա­նը ընդ­դի­մա­դիր ու­ժեր, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, քա­ղա­քա­գետ­ներ, քաղ­տեխ­նո­լոգ­ներ, կու­սակ­ցութ­յուն­ներ,ՀԿ-ներ, Շար­ժում­ներ, լրագ­րող­ներ, լրատ­վա­կան­ներ, մե­դիա­ներ, բլո­գեր­ներ, ակ­տիվ, երկ­րի ճա­կա­տագ­րով մտա­հոգ և տա­ռա­պող հայ­րե­նա­սեր հայ­րե­նա­կից­ներ: Դա­դա­րեք մեկ­նա­բա­նել իշ­խա­նութ­յան ազ­գա­դավ մտքե­րը, պե­տութ­յու­նը մաս­նա­տե­լու, ժո­ղովր­դին պա­ռակ­տե­լուն ուղղ­ված լրատ­վա­կան դաշտ մի­տում­նա­վոր նետ­ված մե­կը մյու­սից աբ­սուր­դի հաս­նող ա­նըն­դու­նե­լի և­ ի­հար­կե դա­տա­պար­տե­լի թե­զե­րը:

Գի­տենք, գի­տենք, գի­տենք այդ ա­մե­նը և հաս­կա­նում ենք: Սա­կայն բավ է սպա­սար­կել թրքահ­պա­տակ իշ­խա­նութ­յան օ­րա­կար­գե­րը: Միև­նույնն է, դրա­նով ազ­գի ճա­կա­տագ­րով մտա­հոգ քա­ղա­քա­ցի­նե­րը չեն շա­տա­նում, ով­քեր պատ­րաստ կլի­նեն ոտ­քի կանգ­նել հա­նուն ի­րենց ար­ժա­նա­պատ­վութ­յան, հա­նուն հայ մնա­լու,հա­նուն պե­տութ­յան ա­զա­տութ­յան ու ան­կա­խութ­յան, ին­չի հա­մար ի­րենց կյան­քը զո­հա­բե­րե­ցին հա­զա­րա­վոր մեր որ­դի­նե­րը: Ո­րով­հետև, ով­քեր դա հաս­կա­ցել են, ար­դեն հաս­կա­ցել են, և 3 տա­րին ու 3 ա­մի­սը ա­վե­լի քան բա­վա­րար էր դա հաս­կա­նա­լու և դ­րա­նում հա­մոզ­վե­լու հա­մար:

Ազ­գի նվիր­յալ­նե­րի սրտե­րը էլ չեն դի­մա­նում հայ­րե­նի­քի եր­կիրն ու եր­կին­քը պա­տած այս ճնշող ու գար­շե­լի մթնո­լոր­տին:

Դար­ձեք մեկ վճռա­կան ուժ, միա­վո­րեք ձեր բո­լոր տե­սա­կի ռե­սուրս­նե­րը, մի կողմ դրեք ձեր բո­լոր ամ­բի­ցիա­ներն ու քե­նե­րը, մե­ղա­վոր­նե­րի փնտրտու­քը: Դ­րա­նով միայն վնաս էք տա­լիս պե­տութ­յան փրկութ­յան գոր­ծին: Խո­սեք մեկ լեզ­վով, ի­րար հար­գե­լով և հան­դուր­ժե­լով, և միայն մեկ թե­մա­յի շուրջ՝ ինչ­պես հե­ռաց­նել պե­տութ­յու­նը կոր­ծա­նող իշ­խա­նութ­յա­նը, սա՛ պետք է լի­նի ամ­բողջ ընն­դի­մա­դիր դաշ­տի օ­րա­կար­գը, սկսած լրագ­րող­նե­րից, լրատ­վա­կան­նե­րից, վեր­ջաց­րած սոց. ցան­ցե­րի օգ­տա­տե­րե­րով, և գոր­ծադ­րեք դրա ի­րա­կա­նաց­ման հա­մար ձեր բո­լոր ջան­քե­րը, այլ ոչ թե ա­ռա­վո­տից ա­ռա­վոտ մեկ­նա­բա­նեք այս կամ այն՝ ի­րենց ար­դեն վի­լա­յե­թա­կան պաշ­տոն­յա­ներ եր­ևա­կա­յած ազ­գա­դավ­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­ներն ու ան­հե­թե­թութ­յուն­նե­րը։ Դ­րա­նով դուք սպա­ռում եք ձեր է­ներ­գիան ու ցա­սու­մը՝ ի­րա­կան պայ­քա­րի հա­մար տա­կը բան չթող­նե­լով ։

Միա­վոր­վեք մեկ նշա­նա­բա­նով՝ ով դեմ է գոր­ծող իշ­խա­նութ­յան կող­մից տար­վող քա­ղա­քա­կա­նութ­յա­նը, նա դաշ­նա­կից է այս գլխա­վոր պայ­քա­րում: Ներ­կա­յաց­րեք հա­սա­րա­կութ­յա­նը ձեր ծրա­գի­րը, ոտ­քի հա­նեք ժո­ղովր­դին և գոր­ծեք: Այ­լա­պես մո­տա­լուտ ա­պա­գա­յում Հա­յաս­տա­նին կսպա­սի Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը՝ շատ ա­վե­լի վատ հետ­ևանք­նե­րով, քա­նի որ ոչ փախ­չե­լու տեղ կա, ոչ էլ տար­հան­վե­լու»։

 

«Հրապարակ». Ի պաշտպանություն եկեղեցու, դիմադրության շարժում է ձեւավորվում

10.02.2024

 

https://news.am/img/news/80/67/14/default.jpg

 

«Հ­րա­պա­րակ» թեր­թը գրում է. «­Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ փետր­վա­րի 24-ին նա­խա­տես­ված բո­ղո­քի ակ­ցիա­յին զու­գա­հեռ, ի պաշտ­պա­նութ­յուն ե­կե­ղե­ցու, դի­մադ­րութ­յան շար­ժում է ձե­ւա­վոր­վում։ Ո­րոշ տե­ղե­կութ­յուն­նե­րով՝ նա­խա­ձեռ­նողն Էջ­միած­նում հայտ­նի Ար­թուր Ա­սատր­յա­նի՝ Դոն Պի­պո­յի մար­դիկ են, ո­րոնք ո­րո­շել են հա­կա­հար­ված տալ ե­կե­ղե­ցու դեմ ար­շա­վանք­ներ նա­խա­ձեռ­նող­նե­րին։ Բա­ցի այդ, մար­դիկ նաեւ սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րում են պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նում՝ կան­խե­լու այդ ար­շա­վը։Ն­շենք, որ Վար­դա­նանց շար­ժումն օ­րերս «Փր­կենք մեր ե­կե­ղե­ցին եւ մեր ե­րե­խա­նե­րին» խո­րագ­րով հայ­տա­րա­րութ­յուն էր տա­րա­ծել եւ փետր­վա­րի 24-ին, ժա­մը 15։00-ին քա­ղա­քա­ցի­նե­րին հրա­վի­րել Էջ­միած­նի կենտ­րո­նա­կան հրա­պա­րակ, որ­տե­ղից մեկ­նար­կե­լու է ի­րենց բո­ղո­քի ակ­ցիան՝ ընդ­դեմ Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սի։ Այս շար­ժու­մը, ըստ էութ­յան, 2019 թվա­կա­նին նա­խա­ձեռն­ված «­Նոր Հա­յաս­տան՝ նոր հայ­րա­պետ» կար­գա­խո­սով շարժ­ման շա­րու­նա­կութ­յունն է, ո­րի ան­դամ­նե­րը հե­տա­գա­յում ան­գամ պաշ­տոն­ներ ստա­ցան։ Բայց ե­կե­ղե­ցի չհա­ճա­խող, պա­տա­րագ­նե­րին չմաս­նակ­ցող, Մայր Ա­թո­ռի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը խզած իշ­խա­նութ­յու­նը ո­րո­շել է Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ պայ­քա­րը շա­րու­նա­կել»

 

Վ­րաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը մե­ծաց­րել են Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու

ֆի­նան­սա­վո­րու­մը

04.02.2024

https://news.am/img/news/80/56/02/default.jpg

Վ­րաս­տա­նի կրո­նի գոր­ծե­րի պե­տա­կան ​​գոր­ծա­կա­լութ­յու­նը հայտ­նել է, որ 2024 թվա­կա­նին չորս կրո­նա­կան միա­վո­րում­նե­րի (իս­լա­մա­կան, հրեա­կան, հռո­մեա­կան կա­թո­լիկ և հայ ա­ռա­քե­լա­կան) պե­տա­կան ​​ֆի­նան­սա­վո­րու­մը կա­վե­լա­նա 1 մի­լիոն լա­րիով՝ 5,5 մի­լիոն լա­րիից դառ­նա­լով 6,5 մի­լիոն լա­րի, հայտ­նում է Грузия Online-ը։

Նշ­վում է, որ բո­լոր չորս կրո­նա­կան միա­վո­րում­նե­րը 2014 թվա­կա­նից ֆի­նան­սա­վոր­վում են պե­տա­կան ​​բյու­ջեից։ Սա երկ­րի վեր­ջերս հրա­ժա­րա­կան տված վար­չա­պետ Ի­րակ­լի Ղա­րի­բաշ­վի­լիի ո­րո­շումն է, ո­րը նա կա­յաց­րել է իր ա­ռա­ջին ժամ­կե­տում։

Գոր­ծա­կա­լութ­յան հա­ղոր­դագ­րութ­յան մեջ աս­վում է, որ ֆի­նան­սա­վոր­ման նպա­տա­կը խորհր­դա­յին տո­տա­լի­տար ռե­ժի­մի ժա­մա­նակ պատ­ճառ­ված նյու­թա­կան և բա­րո­յա­կան վնա­սի մաս­նա­կի փոխ­հա­տու­ցումն է։ Սա հենց այն նպա­տակն է, ո­րը հայ­տա­րար­վել էր 2014 թվա­կա­նին, երբ ո­րոշ­վեց պե­տա­կան ​​ֆի­նան­սա­վո­րում հատ­կաց­նել չորս կրո­նա­կան միութ­յուն­նե­րի։

Միա­ժա­մա­նակ պետբ­յու­ջեից ֆի­նան­սա­վոր­վում է նաև Վ­րաց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին, ո­րին հա­տուկ կար­գա­վի­ճակ և կար­ևոր ար­տո­նութ­յուն­ներ են շնորհ­վել 2002 թվա­կա­նին կնքված սահ­մա­նադ­րա­կան հա­մա­ձայ­նագ­րով։ 2024 թվա­կա­նի պետբ­յու­ջեում Վ­րաց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցուն հատ­կաց­վել է 25 մլն լա­րի։

 

Ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-ներ. Ադր­բե­ջա­նի Կար­միր մա­հի­կի աշ­խա­տա­կից­ներն այ­ցե­լել են ղա­րա­բաղ­ցի հա­յե­րին

04.02.2024

https://news.am/img/news/80/55/96/default.jpg

Ադր­բե­ջա­նի Կար­միր մա­հի­կի ըն­կե­րութ­յան աշ­խա­տա­կից­ներն այ­ցե­լել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնա­կիչ­նե­րին, հա­ղոր­դում են ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը։

«­Հան­դիպ­ման ըն­թաց­քում ըն­կե­րութ­յան աշ­խա­տա­կից­նե­րը ծա­նո­թա­ցել են շրջա­նի հայ բնա­կիչ­նե­րի կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րին, հե­տաքրքր­վել նրանց կա­րիք­նե­րով ու հոգ­սե­րով։

Հան­դի­պու­մը կազ­մա­կերպ­վել է նպա­տակ ու­նե­նա­լով պար­զել, թե ին­չի կա­րիք ու­նեն հա­յե­րը և ն­րանց անհ­րա­ժեշտ օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րել»,- աս­ված է հա­ղորդ­ման մեջ։

Ընգդ­ծենք, որ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի այս հա­ղոր­դում­նե­րում հրա­պա­րակ­վել են մի քա­նի,  բա­ցա­ռա­պես,  տա­րեց մարդ­կանց  լու­սան­կար­ներ։

Հի­շեց­նենք նաև, որ Ադր­բե­ջա­նը կազ­մա­կեր­պեց շրջա­փա­կում և սան­ձա­զեր­ծեց ռազ­մա­կան ագ­րե­սիա՝ ի­րա­կա­նաց­նե­լով էթ­նիկ զտում­ներ և­ ար­տաք­սե­լով Ար­ցա­խի փաս­տա­ցի  ողջ հայ բնակ­չութ­յա­նը իր պատ­մա­կան հո­ղե­րից։

 

Ադրբեջանը Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն. հեռացվել է Վանքասարի եկեղեցու խաչը

05.02.2024

https://news.am/img/news/80/57/90/default.jpg

Ադր­բե­ջա­նա­կան սոց­ցան­ցա­յին հար­թակ­նե­րում հար­պա­կած լու­սան­կար­նե­րում բա­ցա­կա­յում Վան­քա­սա­րի ե­կե­ղե­ցու խա­չը։ Այս մա­սին ա­հա­զան­գում է Հայ­քի մշա­կույ­թի Օմ­բուդս­մեն Հո­վիկ Ա­վա­նե­սո­վը։

«Այս ե­կե­ղե­ցին ևս Ադր­բե­ջա­նի պե­տա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան ներ­կա­յաց­նում է, որ­պես աղ­վա­նա­կան։ Այս փաս­տը ևս մեկ ան­գամ վկա­յում է, որ Ադր­բե­ջա­նը պե­տա­կան մա­կար­դա­կով բռնա­զավթ­ված Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­նում է մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նութ­յուն։

1954 թվա­կա­նի Հաա­գա­յի կոն­վեն­ցիա­յի 4-րդ հոդ­վա­ծի՝ ար­գել­ված է մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան հան­դեպ վան­դա­լիզ­մի, գո­ղութ­յան, կո­ղո­պու­տի, յու­րաց­ման, թշնա­ման­քի և հաշ­վե­հար­դա­րի ցան­կա­ցած գոր­ծո­ղութ­յուն։ Ըստ Հաա­գա­յի 1954 թվա­կա­նի ա­ռա­ջին ար­ձա­նագ­րութ­յան՝ ար­գել­ված է գրավ­յալ տա­րածք­նե­րում ոչն­չաց­նել մշա­կու­թա­յին կամ հոգ­ևոր ար­ժեք­նե­րը։

Հարկ է հի­շեց­նել, որ Հաա­գա­յի ար­դա­րա­դա­տութ­յան մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի 2021 թ. դեկ­տեմ­բե­րի 7-ի ո­րոշ­մամբ ար­գել­վել են հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի պղծման գո­ծո­ղութ­յուն­նե­րը․ «Ադր­բե­ջա­նը պար­տա­վոր է ձեռ­նար­կել բո­լոր անհ­րա­ժեշտ մի­ջոց­նե­րը՝ կան­խե­լու և պատ­ժե­լու վան­դա­լիզ­մի և պղծ­ման գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում էին հայ­կա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան նկատ­մամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բա­նաձ­ևով հայ­կա­կան մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի հայ­կա­կա­նութ­յան փաս­տի ժխտումն ու դրանց՝ աղ­վան­նե­րին պատ­կա­նե­լը ճա­նաչ­վել է որ­պես «ադր­բե­ջա­նա­կան հո­րին­վածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդ­ված 18.4)»:

 

Կա՞ն արդյոք իրական հնարավորություններ՝ կասեցնելու Փաշինյանի «պարտվողականությունը». Մարկեդոնով 

08.02.2024

https://news.am/img/news/80/64/70/default.jpg

Հա­յաս­տա­նում սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի շուրջ քննար­կում­նե­րը դե ֆակ­տո վե­րած­վում են հայ ազ­գա­յին և­ ար­տա­քին քա­ղա­քա­կան ինք­նութ­յան վե­ճի։ Հա­յաս­տա­նի Հան­րա­յին ռա­դիո­յի «Անվ­տան­գա­յին մի­ջա­վայր» հա­ղոր­դա­շա­րին տված հար­ցազ­րույ­ցում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նը նշել է, որ 1990 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 23-ի Ան­կա­խութ­յան հռչա­կա­գի­րը, ո­րը դար­ձավ հետ­խորհր­դա­յին հայ­կա­կան պե­տա­կա­նութ­յան հիմ­քը, իր երկ­րի և ն­րա քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար  խա­ղա­ղութ­յուն չի ա­պա­հո­վում։ Հա­յաս­տա­նի ինք­նո­րո­շու­մը, ո­րը հիմն­ված է «միա­ցու­մի» (­Հայ­կա­կան ԽՍՀ-ի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի միա­վոր­ման) գա­ղա­փա­րի վրա, հան­րա­պե­տութ­յան նա­խա­րար­նե­րի կա­բի­նե­տի ղե­կա­վա­րի կող­մից դիտ­վում է որ­պես ազ­գի ա­պա­գա­յի հա­մար ռիս­կեր ստեղ­ծող նա­խա­գիծ։ Այս մա­սին սոց­ցան­ցե­րում գրել է ռուս քա­ղա­քա­գետ Սեր­գեյ Մար­կե­դո­նո­վը։

Փա­շին­յա­նը հայ­կա­կան քա­ղա­քա­կան ինք­նութ­յու­նը (1990 թվա­կա­նի հռչա­կագ­րով և սահ­մա­նադ­րութ­յամբ հաս­տատ­ված) հա­մե­մա­տեց «ցլե­րին» գրգրոռ «կար­միր հա­գուս­տի» հետ և­ ա­ռա­ջար­կեց հե­ռաց­նել դրանք՝ սպառ­նա­լիք­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար։ Միև­նույն ժա­մա­նակ, նա խոս­տո­վա­նեց, որ նման հան­դեր­ձանք կա­րող էր «կար­ված լի­նել սի­րե­լի տա­տի­կի կող­մից», որն այլևս ողջ չէ։ Այս­պի­սով, վար­չա­պետն ա­ռա­ջար­կել է հայ­կա­կան պե­տա­կա­նութ­յան հիմ­նա­րար վե­րա­նա­յում, այն է՝ ամ­բող­ջութ­յամբ մեր­ժել Ղա­րա­բա­ղը և «լայն Հա­յաս­տա­նի» գա­ղա­փա­րը։ Փաս­տո­րեն, այն սկզբունք­նե­րը, ո­րոնց վրա հիմն­ված էր «եր­րորդ հան­րա­պե­տութ­յան» հետ­խորհր­դա­յին պե­տա­կա­նութ­յու­նը։

Ի­րա­վի­ճա­կին սրութ­յուն է ա­վե­լաց­նում այն, որ նման գա­ղա­փար­նե­րը գրե­թե միա­ժա­մա­նակ ա­ռաջ է մղում Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­ևը։ Այս­պի­սով, 2024 թվա­կա­նի փետր­վա­րի 1-ին Միջ­խորհր­դա­րա­նա­կան միութ­յան գլխա­վոր քար­տու­ղար Մար­տին Չուն­գոն­գա­յի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևն այդ նպա­տա­կը հստակ և միան­շա­նակ ձևա­կեր­պեց։ Նա ոչ մի բա­ցա­հայ­տում չի ա­րել, պաշ­տո­նա­կան Բա­քուն եր­կար տա­րի­ներ նշում էր այդ մո­տե­ցու­մը։ Բայց այ­սօր սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի խթա­նու­մը Հա­յաս­տա­նում տե­ղի է ու­նե­նում եր­կու ռազ­մա­կան պար­տութ­յուն­նե­րից և Ղա­րա­բա­ղի հա­յա­թա­փու­մից հե­տո։

Փա­շին­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­ներն ու փո­խա­բե­րութ­յուն­նե­րը, ինչ­պես և ս­պաս­վում էր, հա­կա­սա­կան գնա­հա­տա­կան­նե­րի ա­ռա­ջաց­րին։ Հան­րա­յին ռա­դիո­յի գոր­ծա­դիր տնօ­րեն Գա­րե­գին Խու­մար­յա­նը նույ­նիսկ նե­րո­ղութ­յուն խնդրեց վար­չա­պե­տի հետ հար­ցազ­րույ­ցի հա­մար։ «­Մեզ ա­սա­ցին` թուր­քերն ու­ժեղ են, հա­յե­րը՝ թույլ, թուր­քե­րը սպա­նում են հա­յե­րին: Եվ սրա­նից կա­րե­լի էր եզ­րա­կաց­նել. «Ե­կեք ու­ժե­ղա­նանք»: Փո­խա­րենն աս­վեց. «Ե­կեք դա­դա­րենք հայ լի­նել»,- ամ­փո­փել է լրագ­րո­ղը։

Բայց լրատ­վա­մի­ջո­ցի ան­ձի մաս­նա­վոր գնա­հա­տա­կանն ան­բա­վա­րար ցու­ցա­նիշ է հան­րա­յին դժգո­հութ­յունն ար­ձա­նագ­րե­լու հա­մար։ Շատ ա­վե­լի կար­ևոր են կու­սակ­ցա­կան և քա­ղա­քա­կան ընդ­դի­մութ­յան նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը։ Կար­ծես այ­սօր ա­կա­նա­տեսն ենք դրան­ցից մե­կի ձե­ւա­վոր­մա­նը։ Փետր­վա­րի 6-ին կրկին իր մա­սին բարձ­րա­ձայն հայ­տա­րա­րեց «­Հա­յաք­վե» շարժ­ման հա­մա­կար­գող Ա­վե­տիք Չա­լաբ­յա­նը։ Նա քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ նո­րեկ չէ, իր թի­կուն­քում ու­նի տար­բեր հիմ­նադ­րամ­նե­րի, կու­սակ­ցութ­յուն­նե­րի ստեղ­ծում։ 2022 թվա­կա­նին նա նույ­նիսկ ձեր­բա­կալ­վել է և ք­րեա­կան հե­տապնդ­ման են­թարկ­վել։ Այ­սօր Չա­լաբ­յա­նը խո­սում է Փա­շին­յա­նի և ն­րա թի­մի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մա­սին՝ որ­պես սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշրջ­ման փորձ։ Ն­րա խոս­քով՝ «հայ ժո­ղովր­դին խնդրում են ընտ­րութ­յուն կա­տա­րել պա­տե­րազ­մի և­ ան­պատ­վութ­յան միջև»։

Իս­կա­պես, Փա­շին­յա­նի ա­ռա­ջարկ­նե­րը դժվար թե կա­րե­լի է լա­վա­տե­սա­կան ան­վա­նել։ Ընդ­հա­կա­ռա­կը, դրանք դիպ­չում են ազ­գի ա­մե­նա­վատ տրավ­մա­նե­րին։ Սա­կայն, ճա­նա­չե­լով այս փաս­տե­րը (ինչ­պես նաև հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի և­ ընտ­րող­նե­րի մտա­վա­խութ­յուն­նե­րի հիմ­նա­վոր­վա­ծութ­յու­նը) դժվար է չտա­րա­կու­սել հար­ցե­րի շուրջ. «­Կա՞ն արդ­յոք ի­րա­կան հնա­րա­վո­րութ­յուն­ներ հայ­կա­կան բա­նա­կի, պե­տութ­յան և հա­սա­րա­կութ­յան հա­մար՝ կա­սեց­նե­լու Փա­շին­յա­նի «պար­տո­ղա­կա­նութ­յու­նը» և հա­կա­դար­ձե­լու բա­ցա­սա­կան մի­տում­նե­րին՝ ա­ռանց նոր կո­րուստ­նե­րի ռիս­կի»։ Եվ, թերևս, ա­մե­նագլ­խա­վո­րը. «Ո՞վ կա­րող է դրսից ե­րաշ­խա­վոր և ներ­սից՝ շար­ժիչ ուժ դառ­նալ նոր «ռե­ղա­րա­բա­ղաց­ման» կամ «­Միա­ցում 2.0»-ի հա­մար»։

 

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին, ՌԴ փոխարտգործնախարար

10.02.2024

https://news.am/img/news/80/67/45/default.jpg

Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է ա­ջակ­ցել Ղա­րա­բա­ղի հա­յե­րի անվ­տանգ վե­րա­դար­ձին՝ նրանց ցան­կութ­յան դեպ­քում, ՏԱՍՍ-ի հար­ցազ­րույ­ցում ա­սել է ՌԴ ԱԳ փոխ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նը։

«­Ցա­վոք, Ղա­րա­բա­ղի հա­յե­րի մեծ մա­սը հե­ռա­ցել է տա­րա­ծաշր­ջա­նից։ Դա նրանց ծանր, բայց ինք­նա­կամ ընտ­րութ­յունն էր։ Այս առն­չութ­յամբ կա­րե­ւոր է ստեղ­ծել պայ­ման­ներ նրանց վե­րա­դար­ձի հա­մար, ով­քեր կցան­կա­նան ա­նել դա՝ նրանց ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գութ­յան պատ­շաճ ա­պա­հով­ման դեպ­քում»,- ա­սել է նա։

«­Պատ­րաստ ենք ցու­ցա­բե­րել հա­մա­կող­մա­նի ա­ջակ­ցութ­յուն այդ գոր­ծըն­թա­ցին, այդ թվում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի գծով, ո­րի ներ­կա­յութ­յու­նը մեծ նշա­նա­կութ­յուն ու­նի»,- ա­սել է Գա­լու­զի­նը։

Ն­րա խոս­քով՝ «շնոր­հիվ ռու­սա­կան ջան­քե­րի, այդ թվում մեր վեց խա­ղա­ղա­պահ­նե­րի կյան­քի գնով, հա­ջող­վել է խու­սա­փել զգա­լի թվով քա­ղա­քա­ցիա­կան զո­հե­րից» 2023թ. սեպ­տեմ­բե­րի ադ­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի ժա­մա­նակ։

«­Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ակ­տիվ միջ­նոր­դութ­յամբ 2023թ. սեպ­տեմ­բե­րի 20-ին ձեռք բեր­վեց պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն մար­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դա­դա­րեց­ման մա­սին եւ բա­նակ­ցութ­յուն­ներ վար­վե­ցին Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չութ­յան եւ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի մի­ջեւ։ Մեր խա­ղա­ղա­պահ­նե­րը ա­պաս­տան տրա­մադ­րե­ցին խա­ղաղ բնա­կիչ­նե­րին, ի­րա­կա­նաց­րին հու­մա­նի­տար օգ­նութ­յան ա­ռա­քու­մը, կազ­մա­կեր­պե­ցին բժշկա­կան տար­հա­նում»,- ա­սել է Գա­լու­զի­նը։

Նա հայտ­նել է, որ «նշված ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը տե­ղի են ու­նե­ցել ոչ հենց այն­պես. հայ­կա­կան կող­մը ճա­նա­չել է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, նե­րառ­յալ Ղա­րա­բա­ղը նրա կազ­մում, դե­ռեւս 2022թ. հոկ­տեմ­բե­րին Պ­րա­հա­յում, ԵՄ գա­գա­թա­ժո­ղո­վում»։

«Ընդ ո­րում՝ տա­րա­ծաշր­ջա­նի  հայ բնակ­չութ­յան ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հար­ցը այն ժա­մա­նակ լուծ­ված չէր։ Այժմ Ղա­րա­բա­ղը ին­տեգր­վում է Ադր­բե­ջա­նի ի­րա­վա­կան դաշ­տում»,- ա­սել է նա։

 

«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

10.02.2024

https://news.am/img/news/80/67/05/default.jpg

Փետր­վա­րի 8-ին դե­մոկ­րատ կոնգ­րե­սա­կան­ներ Ֆ­րենկ Փա­լոն կրտսերն ու Գեյբ Ա­մոն հան­րա­պե­տա­կան կոնգ­րե­սա­կան­ներ Մայք Լո­լե­րի և Գաս Բի­լի­րա­քի­սի հետ միա­սին ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լատ ներ­կա­յաց­րե­ցին «­Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան ակտ» օ­րի­նա­գի­ծը, ո­րով ա­ռա­ջարկ­վում է կա­սեցնլ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Ա­ջակ­ցութ­յան ակ­տի 907 բա­նաձ­ևի չե­ղարկ­ման լիա­զո­րութ­յու­նը: Ինչ­պես հայտ­նում է «Ամերիկայի ձայն»-ը, դրա մասին են տեղեկացնում ամերիկահայ կառույց-ները:
907 բա­նաձ­ևը հայ­տա­րա­րում է, որ ՄԻաց­յալ Նա­հանգ­նե­րը ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ «չի կա­րող տրա­մադ­րել Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յա­նը, մինչ նա­խա­գա­հը չսահ­մա­նի և­ այդ­պի­սով չզե­կու­ցի Կոնգ­րե­սին, որ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յունն ակն­հայտ քայ­լեր է ձեռ­նար­կում՝ դա­դա­րեց­նե­լու բո­լոր տե­սաի շրջա­փա­կում­նե­րը և­ ու­ժի այլ հար­ձա­կո­ղա­կան գոր­ծադ­րում­նե­րը Հա­յաս­տա­նի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի դեմ»:

Սեպ­տեմ­բե­րի 11-ից հե­տո վար­չա­կազ­մը ստա­ցավ այս բա­նաձ­ևը ժա­մա­նաա­վո­րա­պես կա­սեց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն` Ադր­բե­ջա­նին 907 բա­նաձ­ևի դրույթ­նե­րի կի­րա­ռու­մից ա­զա­տե­լու հա­մար: Այս օ­րենսդ­րա­կան ակ­տը ներ­կա­յաց­վեց այն ժա­մա­նակ, երբ Սե­նա­տը քվեար­կութ­յամբ ըն­դու­նեց S.3000-ը օ­րի­նա­գի­ծը, ո­րը հայտ­նի է նաև որ­պես «­Հայ­կա­կան պաշտ­պա­նութ­յան ակտ», որն ա­ռաջ­նոր­դե­ցին դե­մոկ­րատ սե­նա­տոր Գե­րի Փի­թեր­սը և հան­րա­պե­տա­կան սե­նա­տոր Մար­կո Ռու­բիոն:

 

Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Կարմիր Ավետարան տաճարը կործանման եզրին է

11.02.2024

https://news.am/img/news/80/68/34/default.jpg

Վ­րաս­տա­նի հայ հա­մայն­քը ա­հա­զան­գում է Թ­բի­լի­սիի Հավ­լա­բա­րի շրջա­նում գտնվող Շամ­խո­րե­ցոց Սուրբ Աստ­վա­ծա­ծին (­Կար­միր Ա­վե­տա­րան) տա­ճա­րի ճա­կա­տագ­րի մա­սին՝ քա­ղա­քի պատ­մա­կան կենտ­րո­նի ին­տեն­սիվ կա­ռու­ցա­պատ­ման ֆո­նին։

«­Կար­միր Ա­վե­տա­րա­նը շու­տով կա­րող է դառ­նալ ամ­բող­ջո­վին ան­մատ­չե­լի և շր­ջա­պատ­ված լի­նել շի­նութ­յուն­նե­րով... մտա­վա­խութ­յուն է ա­ռա­ջա­նում, որ ոչ ոք չի պատ­րաստ­վում վե­րա­կանգ­նել այս ե­կե­ղե­ցին և վե­րա­դարձ­նել տի­րո­ջը, քա­նի դեռ այս նշա­նա­վոր տա­ճա­րը հիմ­նո­վին չի ա­վեր­վել»,- աս­վում է հա­մայն­քի ֆեյս­բուք­յան հա­ղոր­դագ­րութ­յան մեջ։

Կար­միր Ա­վե­տա­րա­նը, ո­րը հիմ­նադր­վել է 1775 թվա­կա­նին, կա­ռուց­վել է ծխա­կան­նե­րի նվի­րատ­վութ­յուն­նե­րով և ժա­մա­նա­կին ե­ղել է Թ­բի­լի­սիի ա­մե­նա­բարձր ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կը, գրում է «­Նո­վոս­տի-Գ­րու­զիան»։

Վ­րա­ցա­կան լրատ­վա­մի­ջո­ցի հա­ղորդ­մամբ՝ 20-րդ դա­րի 80-ա­կան­նե­րի վեր­ջին երկ­րա­շար­ժի հետ­ևան­քով փլուզ­վել է տա­ճա­րի գմբե­թը, և­ այդ ժա­մա­նակ­վա­նից ե­կե­ղե­ցու շեն­քի վի­ճա­կը գնա­լով վատ­թա­րա­նում է։

2016 թվա­կա­նին տա­ճա­րի ար­ևել­յան պա­տից մի քա­նի մետր հե­ռա­վո­րութ­յան վրա սկսվել է հյու­րա­նո­ցի շի­նա­րա­րութ­յու­նը։ Հ­յու­րա­նո­ցը կա­ռուց­վել է՝ չնա­յած հայ հա­մայն­քի բո­ղո­քին և մի շարք հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի նա­խազ­գու­շա­ցում­նե­րին։

ՀԿ փոր­ձա­գետ­նե­րը նշել են, որ ծանր տեխ­նի­կան զգա­լի վնաս է հասց­րել ե­կե­ղե­ցու հիմ­քին:

Ըստ հայ հա­մայն­քի, մո­տա­կա տա­րած­քը շու­տով կրկին շինհ­րա­պա­րա­կի կվե­րած­վի։

«(Ե­կե­ղե­ցու պա­տի մոտ) մի կող­մից հյու­րա­նո­ցի պահ­պա­նութ­յան խցիկն է, մյուս կող­մից՝ ար­գե­լա­պատ­նե­շով ավ­տո­կա­յա­նա­տե­ղի, հա­վա­նա­բար նույն հյու­րա­նո­ցի­նը։ Բա­ցի այդ, 2023 թվա­կա­նի վեր­ջին ե­կե­ղե­ցուն հա­րող տա­րած­քում տե­ղադր­վել է պաս­տառ, ըստ ո­րի նշված տա­րած­քը վա­ճառ­վում է, ին­չը հաս­տա­տում է այն են­թադ­րութ­յուն­նե­րը, որ մոտ ա­պա­գա­յում ե­կե­ղե­ցին ամ­բող­ջո­վին ան­մատ­չե­լի է լի­նե­լու»,- աս­վում է հայ հա­մայն­քի

հայ­տա­րա­րութ­յան մեջ։ 

Շամ­խո­րե­ցոց Սուրբ Աստ­վա­ծա­ծին տա­ճա­րը գտնվում է պե­տութ­յան բա­լան­սում, և Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին չու­նի լծակ­ներ՝ ինք­նու­րույն ի­րա­կա­նաց­նե­լու աշ­խա­տանք­նե­րը կամ օ­րի­նա­կան կեր­պով պա­հան­ջե­լու, որ վրա­ցա­կան պե­տութ­յու­նը պահ­պա­նի հու­շար­ձա­նը։

Նույն պատ­ճառ­նե­րով ՀԱԵ-ն չի կա­րող պա­հան­ջել չեղ­յալ հա­մա­րել տա­ճա­րի կող­քին գտնվող շին­թույլտ­վութ­յու­նը։

Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Վի­րա­հա­յոց թե­մի մա­մու­լի քար­տու­ղար Սու­սան­նա Խա­չատր­յա­նը տե­ղե­կաց­րել է, որ 2004թ.-ից ի­րենք բազ­միցս դի­մել են Վ­րաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին՝ ե­կե­ղե­ցին փրկե­լու խնդրան­քով, սա­կայն ի­րենց խնդրանք­ներն ան­տես­վել են։

«2009-ին մենք դի­մել ենք վար­չա­պետ Նի­կա Գի­լաու­րիին՝ ե­կե­ղե­ցին հա­յոց թե­մին վե­րա­դարձ­նե­լու խնդրան­քով, 2012-ին, 2015-ին էլ ենք դի­մել, բայց ար­ձա­գանք չի ե­ղել։ Կա­րե­լի էր, չէ՞, կոն­սեր­վա­ցիա ի­րա­կա­նաց­նել, որ­պես­զի այն չփլուզ­վի։ Հի­մա ա­մեն օր կո­րում է մեկ աղ­յուս, մեկ քար։ Մի­գու­ցե շու­տով կգա այն օ­րը, երբ նրա­նից ո­չինչ չի մնա»,- Radio Tavisupleba»-ին ա­սել է Խա­չատր­յա­նը:

Ըստ «Radio Tavisupleba»-ի վրա­ցա­կան ծա­ռա­յութ­յան, ե­կե­ղե­ցու մոտ գտնվող մե­քե­նա­նե­րի կա­յա­նա­տե­ղին (957 քմ մա­կե­րե­սով հո­ղա­տա­րածք) վա­ճառ­վում է հյու­րա­նո­ցի էս­քի­զի հետ միա­սին։

Պաս­տա­ռի վրա պատ­կեր­ված է չորս հար­կա­նի կար­միր աղ­յու­սով շենք, սա­կայն պարզ չէ, թե արդ­յոք այս նա­խա­գի­ծը հա­վա­նութ­յան է ար­ժա­նա­ցել Թ­բի­լի­սիի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից։

Հայ­կա­կան Կար­միր Ա­վե­տա­րան ե­կե­ղե­ցին գտնվում է Պե­րիսց­վա­լե­բա փո­ղո­ցում՝  մետ­րո­յի «­Հավ­լա­բա­րի» կա­յա­րա­նի մոտ։ 2007 թվա­կա­նին հայ­կա­կան տա­ճա­րին տրվել է Վ­րաս­տա­նի մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան հու­շար­ձա­նի կար­գա­վի­ճակ, սա­կայն դա ոչ մի կերպ չի ազ­դել նրա դրութ­յան վրա. օբ­յեկ­տը շա­րու­նա­կել է ա­վեր­վել։

Այն, ինչ այ­սօր մնա­ցել է  դրա­նից,  գրա­ֆի­տիով նկար­ված մի քա­նի պատ է՝ հսկա­յա­կան ճեղ­քե­րով և թ­փե­րով պատ­ված քա­րե­րի կույ­տե­րով:

Կար­միր Ա­վե­տա­րան հայ­կա­կան ե­կե­ղե­ցու շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը մեկ­նա­բա­նել է ընդ­դի­մա­դիր «Եվ­րո­պա­կան Վ­րաս­տան» կու­սակ­ցութ­յան ան­դամ Գիոր­գի Նո­նիաշ­վի­լին։

«­Կար­միր Ա­վե­տա­րա­նը պետք է վե­րա­դարձ­վի տի­րո­ջը, ինչ­պես նաև մյուս ա­ղո­թա­տե­ղի­նե­րը, ո­րոնք 1921 թվա­կա­նից բոլշ­ևիկ­նե­րը խլել են կրո­նա­կան խմբե­րից։ Այ­սօր դրանք յու­րաց­վել են կա՛մ պե­տութ­յան, կա՛մ ե­կե­ղե­ցու կող­մից»,- ֆեյս­բուք­յան իր է­ջում գրել է Նո­նիաշ­վի­լին։

Ըստ նրա, տե­ղի ու­նե­ցո­ղը «վառ օ­րի­նակ» է այն բա­նի, թե ինչ­պես «պե­տութ­յու­նը չի գնա­հա­տում սե­փա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յու­նը»՝ ժխտե­լով երկ­րի «իս­կա­կան բազ­մա­զա­նութ­յու­նը»։

Ընդ­դի­մա­դի­րը հայ­տա­րա­րել է նաև, որ Վ­րաց պատ­րիար­քա­րա­նը դեռևս հա­վակ­նութ­յուն­ներ ու­նի տա­ճա­րի նկատ­մամբ։

Իշ­խող «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ոչ մե­կը դեռ չի ար­ձա­գան­քել հայ հա­մայն­քի կո­չին։

 

ՀՀ զինված ուժերում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ. Սուրեն Պապիկյան

14.02.2024

ՀՀ զին­ված ու­ժե­րում տե­ղի են ու­նե­ցել կադ­րա­յին մի շարք փո­փո­խութ­յուն­ներ։ Հայտ­նում է ՀՀ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Սու­րեն Պա­պիկ­յա­նը իր ֆեյս­բուք­յան է­ջում:

Գն­դա­պետ Ար­թուր Ե­րո­յա­նը նշա­նակ­վել է զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի պե­տի տե­ղա­կալ:

Գե­նե­րալ-մա­յոր Կա­րեն Գ­րի­գոր­յա­նը նշա­նակ­վել է զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի պե­տի տե­ղա­կալ։

Գե­նե­րալ-մա­յոր Թե­մուր Շահ­նա­զար­յա­նը նշա­նակ­վել է զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի օ­պե­րա­տիվ գլխա­վոր վար­չութ­յան պետ-զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի պե­տի տե­ղա­կալ։

Գն­դա­պետ Ար­սեն Ման­գա­սար­յա­նը նշա­նակ­վել է Վազ­գեն Սարգս­յա­նի ան­վան ռազ­մա­կան ա­կա­դե­միա­յի պետ։

Գե­նե­րալ-մա­յոր Ար­տակ Բու­դաղ­յա­նը նշա­նակ­վել է Զոր­քե­րի (ու­ժե­րի) միաց­յալ խմբա­վոր­ման հրա­մա­նա­տար։

Գն­դա­պետ Դա­վիթ Ա­լեք­սան­յա­նը նշա­նակ­վել է զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի մար­տա­կան պատ­րաս­տութ­յան վար­չութ­յան պետ։

Գն­դա­պետ Վի­գեն Մկրտչ­յա­նը նշա­նակ­վել է զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի կա­պի զոր­քե­րի պետ-կա­պի և­ ավ­տո­մա­տաց­ված կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի վար­չութ­յան պետ։

Գն­դա­պետ Ար­մեն Սեյ­րան­յա­նը նշա­նակ­վել է զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման վար­չութ­յան պետ:

Գն­դա­պետ Համ­լետ Լ­ևոն­յա­նը նշա­նակ­վել է Խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի բրի­գա­դի հրա­մա­նա­տար:

 

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները. ԱԳՆ

11.02.2024

https://news.am/img/news/80/68/25/default.jpg

Թուր­քիան Հա­յաս­տա­նին է փո­խան­ցել Ա­նիի պատ­մա­կան կամր­ջի վե­րա­կանգն­ման իր պատ­կե­րա­ցում­նե­րը։ Այս մա­սին հայտ­նել են ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նից` պա­տաս­խա­նե­լով «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանը։

«Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատ-կերացումները»,- նշված է պատասխանում։

 

Զախարովա. Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հեռանկարները

14.02.2024

Ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­ջորդ շփում­նե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի գոր­ծու­նեութ­յան վե­րա­բեր­յալ։ Մեր երկ­խո­սութ­յունն այս ո­լոր­տում կա­նո­նա­վոր է և կա­ռու­ցո­ղա­կան։ Այս մա­սին ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ հայ­տա­րա­րել է ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան՝ լրագ­րող­նե­րի խնդրան­քով մեկ­նա­բա­նե­լով ռու­սա­կան կող­մի մո­տե­ցում­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­պա­գա­յի վե­րա­բեր­յալ։

«Քն­նարկ­ված հար­ցե­րի թվում են հայ բնակ­չութ­յան՝ Ղա­րա­բաղ վե­րա­դառ­նա­լու հե­ռան­կար­նե­րը՝ նրանց ի­րա­վունք­նե­րի և­ անվ­տան­գութ­յան պատ­շաճ ա­պա­հով­մամբ, հա­մա­տեղ պա­րե­կա­յին հսկո­ղութ­յան կազ­մա­կեր­պու­մը, մշա­կու­թա­յին, պատ­մա­կան և կ­րո­նա­կան ժա­ռան­գութ­յան հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նութ­յու­նը»,- ա­սել է նա։

 

Ադրբեջանը բռնազավթված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը

15.02.2024

Դեռեւս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխա-տանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ այդ թվում նաեւ պատմական նշանակության կառույցներ։ Այս մասին ահազանգում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն-ի գրասենյակը։

«Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։ Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով եւ յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային շրջանում կառուցված Արծվի հուշարձանը

15.02.2024

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանու-թյան պետական խորհուրդն ահազանգում է

«Ադրբեջանի վարչախումբը ոչնչացրել է Ստեփանա-կերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժամանա-կաշրջանում կառուցված եւ ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հու-շարձանը»:

 

«Հրապարակ». Որտե՞ղ են Արցախի մեքենաները

15.02.2024

«Հ­րա­պա­րակ» թեր­թը գրում է. «Ար­ցա­խի պե­տա­կան գե­րա­տես­չութ­յուն­նե­րին սպա­սար­կած ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա­նե­րի գտնվե­լու վայ­րի, ճա­կա­տագ­րի վե­րա­բեր­յալ վեր­ջին շրջա­նում աղմ­կա­հա­րույց լու­րեր են շրջա­նառ­վում, թե իբր Ար­ցա­խի պաշ­տոն­յա­նե­րը սե­փա­կա­նաշ­նոր­հել  կամ սե­փա­կա­նաց­րել են ի­րենց ղե­կա­վա­րած կա­ռույց­նե­րը սպա­սար­կած պե­տա­կան ավ­տո­մե­քե­նա­նե­րը։

Մեզ տե­ղե­կութ­յուն­ներ հա­սան, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նը, կոնկ­րետ` Նի­կոլ Փա­շին­յա­նը, ան­հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով հրա­ժար­վում է ըն­դու­նել այդ մե­քե­նա­նե­րը ՀՀ կա­ռա­վա­րութ­յան տնօ­րի­նութ­յան տակ, եւ դրանք այս ու այն­տեղ կա­յան­ված` սպա­սում են ո­րոշ­ման։ Մինչ­դեռ դրանց մեջ կան շատ լավ վի­ճա­կում գտնվող փո­խադ­րա­մի­ջոց­ներ, ո­րոնք կա­րող են ծա­ռա­յել հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չութ­յուն­նե­րին` ա­ռող­ջա-պա­հա­կան, ի­րա­վա­պահ, փրկա­րա­րա­կան եւ այլն:

Մենք դի­մե­ցինք ՀՀ պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տե` հարց­րինք, թե որ­տեղ են գտնվում Ար­ցա­խի պե­տա­կան կա­ռույց­նե­րին սպա­սար­կած փո­խադ­րա-մի­ջոց­նե­րը, ում հաշ­վեկշ­ռում, եւ ինչ են պատ­րաստ­վում ա­նել դրանց հետ: Զար­մա­նա­լիո­րեն, Պետ­գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեի խոս­նա­կը հայ­տա­րա­րեց. «Հ­րա­ժար­վում ենք մեկ­նա­բա­նել այդ հար­ցը»։

 

Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին այլընտրանքներ չկան. ՌԴ ԱԳՆ

15.02.2024

Մենք ել­նում ենք նրա­նից, որ ՀԱՊԿ-ում մնա­լը և լիար­ժեք խորհր­դակ­ցութ­յուն­նե­րին վե­րա­դառ­նա­լը, կազ­մա­կեր­պութ­յան ներ­սում դի­կուրս­ներն ու քննար­կում­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ա­ռա­ջին հեր­թին Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի և հայ­կա­կան պե­տութ­յան շա­հե­րին։ Այս մա­սին ռու­սա­կան Известия պար­բե­րա­կա­նին տված հար­ցազ­րույ­ցում ա­սել է ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նը` մեկ­նա­բա­նե­լով ՀԱՊԿ-ի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին Հա­յաս­տա­նի ներգ­րավ­վա­ծութ­յան մա­կար­դա­կի նվա­զու­մը։

«­Մեր կար­ծի­քով՝ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման տե­սանկ­յու­նից ՀԱՊԿ մե­խա­նիզ­մին օբ­յեկ­տիվ այ­լընտ­րանք չկա։ Ա­վե­լին, ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րը միշտ բաց են ե­ղել և մ­նում են Հա­յաս­տա­նին օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար։ Ժա­մա­նա­կին Հա­յաս­տա­նին ա­ռա­ջարկ­վել են և՛ ռազ­մա­տեխ­նի­կա­կան, և՛ մաս­նա­գի­տաց­ված կադ­րե­րի պատ­րաստ­ման մի­ջո­ցա­ռում­ներ,և՛ ՀԱՊԿ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յուն ու­ղար­կել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­յին շրջան­ներ։ Բայց, ցա­վոք, այդ փու­լում այդ գա­ղա­փար­ներն ու ա­ռա­ջարկ­նե­րը չար­ժա­նա­ցան հայ­կա­կան կող­մի հա­վա­նութ­յա­նը և չմ­շակ­վե­ցին ու կյան­քի չկոչ­վե­ցին»,- ա­սել է նա։

Գա­լու­զի­նը նշել է, որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նը ել­նում է նրա­նից, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ա­պա­գան պետք է ո­րո­շեն այն երկր­նե­րը, ո­րոնց հա­մար այս տա­րա­ծաշր­ջանն ընդ­հա­նուր տուն է։ Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆ­րան­սիան, ոչ ԵՄ երկր­նե­րը չեն դաս­վում այդ երկր­նե­րի շար­քին։

«­Հա­մա­պա­տաս­խա­նա­բար, մենք հա­կաարդ­յու­նա­վետ ենք հա­մա­րում ոչ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րին, ոչ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րին՝ «արևմ­տա­մետ­նե­րին» ներ­քա­շե­լը տա­րա­ծաշր­ջան, ին­չին, ցա­վոք, վեր­ջին շրջա­նում հակ­ված է պաշ­տո­նա­կան Եր­ևա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը։ Մենք տես­նում ենք, որ ոչ մի երկ­րում և­ ոչ մի տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ ԱՄՆ-ը և ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից նրա ար­բան­յակ­նե­րը մի­ջամ­տել են, չի ե­կել կա­յու­նութ­յուն և կա­յուն խա­ղա­ղութ­յուն, ե­ղել է միայն պե­տա­կա­նութ­յան կոր­ծա­նում, քաոս և­ ա­պա­կա­յու­նա­ցում»,- նշեց նա։

 

Ռուս դի­վա­նա­գե­տը կար­ծիք է հայտ­նել, որ Անդր­կով­կա­սում Արև­մուտ­քի շա­հե­րը կապ­ված չեն Հա­յաս­տա­նին Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցում օգ­նե­լու հետ՝ Անդր­կով­կա­սում կա­յուն խա­ղա­ղութ­յան և կա­յու­նութ­յան հաս­նե­լու հա­մար։

«Այլ այդ շա­հե­րը կապ­ված են բա­ցա­ռա­պես Ռու­սաս­տա­նին հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցից դուրս մղե­լու հետ՝ Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայ­քում լար­վա­ծութ­յան հեր­թա­կան օ­ջախ ստեղ­ծե­լու հա­մար»,- նշել է նա։

Գա­լու­զի­նը հա­վե­լեց, որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նը հու­սով է, որ որ­քան շուտ Եր­ևա­նը հաղ­թա­հա­րի իր կաս­կած­նե­րը ՀԱՊԿ-ի վե­րա­բեր­յալ և վե­րա­դառ­նա այս կազ­մա­կեր­պութ­յան օ­րա­կար­գա­յին ըն­թա­ցիկ հար­ցե­րի փոր­ձա­գի­տա­կան ​​և քա­ղա­քա­կան մա­կար­դակ­նե­րում կա­ռու­ցո­ղա­կան, արդ­յու­նա­վետ և բո­վան­դա­կա­լից քննար­կում­նե­րի, այն­քան լավ։

 

«­Հա­ճախ հայ­տա­րա­րութ­յուն­ներ են հնչում, որ ՀԱՊԿ-ն­ ու Ռու­սաս­տա­նը կա­րող են կորց­նել Հա­յաս­տանն այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում, ինչ­պի­սին այժմ էմ։ Բայց ես կար­ծում եմ, որ տար­ված լի­նե­լով Արև­մուտ­քին Հա­րա­վա­յին Կով­կա­սի խնդիր­նե­րի լուծ­մա­նը ներգ­րա­վե­լու նման փոր­ձե­րից, ՀԱՊԿ-ում մնալ-չմնա­լու մա­սին տա­տան­վե­լով՝ հենց այս գոր­ծոն­ներն են, որ կա­րող են հան­գեց­նել նրան, որ Հա­յաս­տա­նը կորց­նի իր ինք­նութ­յունն ու ան­կա­խութ­յու­նը»,- եզ­րա­փա­կել է Գա­լու­զի­նը։ 

Արցախում ադրբեջանցիները հանել են հայազգի ծովակալ Իսակովի հուշարձանը

16.02.2024

 

 

Արցախում ադրբեջանցիները հանել են հայազգի ծովակալ Իվան Իսակովին նվիրված հուշարձանը:

«Այս անգամ վանդալները հանել են  ծագումով հայ ծովակալ Իվան Իսակովին (Հովհաննես Տեր-Իսաակյան) նվիրված հուշարձանը»,- հայտնում են Telegram-ի ալիքները։

 

«Հրապարակ». Նոր Սահմանադրության նախագծում վտանգավոր կետ են պատրաստվում գրել

17.02.2024

«Հ­րա­պա­րակ» թեր­թը գրում է. «Ըստ ո­րոշ տե­ղե­կութ­յուն­նե­րի, նոր Սահ­մա­նադ­րութ­յան նա­խագ­ծում ոչ միայն Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րից հրա­ժար­վե­լու, Ցե­ղաս­պա­նութ­յան պա­հան­ջա­տի­րութ­յու­նը չմատ­նան­շե­լու, ԱԺ մե­ծա­մաս­նութ­յուն ձե­ւա­վո­րե­լու դրույթ­նե­րի հետ կապ­ված փո­փո­խութ­յուն­ներ են ու­զում ա­նել, այ­լեւ մի վտան­գա­վոր կետ են պատ­րաստ­վում գրել: Այն է. «­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յունն ի­րեն հռչա­կում է չե­զոք եր­կիր, ո­րի տա­րած­քում չեն կա­րող մշտա­կան հի­մունք­նե­րով գտնվել օ­տա­րերկր­յա զին­ված ու­ժեր»: Սա, բնա­կա­նա­բար, ուղղ­ված է ռու­սա­կան բա­զա­նե­րին եւ սահ­մա­նա­պահ զոր­քե­րին:

Սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի խորհր­դի ան­դամ Վի­գեն Քո­չար­յա­նին հարց­րինք՝ քննարկ­վե՞լ է արդ­յոք նման ա­ռա­ջարկ: Նա սկզբում ա­սաց. «­Չի քննարկ­վել նման դրույթ, այն, ինչ քննարկ­վել է խորհր­դում, հրա­պա­րա­կա­յին է, նիս­տե­րի տե­սագ­րութ­յուն­նե­րը կան»։ Բայց զրույ­ցի հե­տա­գա հատ­վա­ծում պար­զե­ցինք, որ այս դրույթն ի­րեն ծա­նոթ է։ «­Տե­սա­կա­նո­րեն կան սահ­մա­նադ­րութ­յուն­ներ, ո­րոնք նման դրույթ­ներ սահ­մա­նում են»,- ա­սաց Վ. Քո­չար­յա­նը»:

«Հրապարակ». Արցախ վերադառնալու գործընթաց կա՞

17.02.2024

«Հ­րա­պա­րակ» թեր­թը գրում է. «Ար­ցախ­ցի­նե­րի շրջա­նում լու­րեր են պտտվում, թե վեր­ջին շա­բաթ­նե­րին տասն­յակ ար­ցախ­ցի­ներ դի­մում են Կար­միր խա­չի հա­յաս­տան­յան գրա­սեն­յակ` հաշ­վառ­ման կանգ­նե­լու, որ­պես­զի վե­րա­դառ­նան Ար­ցախ։

Մինչ­դեռ Ար­ցա­խի պաշ­տո­նա­տար շրջա­նակ­նե­րից տե­ղե­կա­ցանք, որ նման գոր­ծըն­թաց պե­տա­կան մա­կար­դա­կով չի ձեռ­նարկ­վել, չբա­ցա­ռե­ցին՝ գու­ցե ՀՀ իշ­խա­նութ­յուն­ներն Ա­լիե­ւի հետ գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան շրջա­նակ­նե­րում ո­րո­շել են մի քա­նի հար­յուր կամ մի քա­նի հա­զար մարդ հետ վե­րա­դարձ­նել եւ այդ­պի­սով թե՛ Ա­լիե­ւին պար­զե­րես ա­նել աշ­խար­հի առ­ջեւ, թե՛ Փա­շին­յա­նին ա­զա­տել փախս­տա­կան­նե­րի կա­րիք­նե­րը հո­գա­լու բե­ռից, քա­նի որ նման հե­ռան­կա­րի դեպ­քում ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րը կա­րող են հրա­ժար­վել ար­ցախ­ցի փախս­տա­կան­նե­րին օ­ժան­դա­կե­լուց՝ ա­սե­լով, որ շա­տե­րը վե­րա­դար­ձել եւ անվ­տանգ ապ­րում են Ար­ցա­խում։

Ար­ցա­խի խորհր­դա­րա­նի ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր Դա­վիթ Գալստ­յա­նը մեզ հետ զրույ­ցում եւս հեր­քեց վե­րա­դար­ձի հետ կապ­ված ո­րե­ւէ գոր­ծըն­թա­ցի առ­կա­յութ­յան փաս­տը «Ա­նըն­դու­նե­լի է դա, ե­թե ինչ-որ մեկն ա­նըն­դու­նե­լի պայ­ման­նե­րով մարդ­կանց հա­վա­քագ­րում է ու փոր­ձում ինչ-ինչ ճա­նա­պարհ­նե­րով վե­րա­դարձ­նել Ար­ցախ, բայց ան­հաս­կա­նա­լի է՝ նրանց ֆի­զի­կա­կան անվ­տան­գութ­յու­նը ոնց են ա­պա­հո­վե­լու, ուր են վե­րա­դառ­նա­լու, ինչ կար­գա­վի­ճա­կով, ա­պա դա ար­կա­ծախնդ­րութ­յուն է»։

 

Տխրունի

 

Մահացել է վաստակավոր մարզիչ

Համլետ Նիկողոսյանը

04.02.2024

 

https://news.am/img/news/80/55/77/default.jpg

 

Հա­յաս­տա­նի Հ­րաձ­գութ­յան Ֆե­դե­րա­ցիան հայտ­նում է, որ կյան­քից հե­ռա­ցել է հրաձ­գութ­յան վաս­տա­կա­վոր մար­զիչ Համ­լետ Նի­կո­ղոս­յա­նը։
­Նի­կո­ղոս­յա­նը ե­ղել է Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չեմ­պիոն Հ­րաչ­յա Պե­տիկ­յա­նի անձ­նա­կան մար­զի­չը։

Հա­յաս­տա­նի հրաձ­գութ­յան ֆե­դե­րա­ցիան իր ցա­վակ­ցութ­յուն­ներն է հայտ­նում ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին և հա­րա­զատ­նե­րին։

Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանը

05.02.2024

 

https://news.am/img/news/80/57/31/default.jpg

 

ԱՄՆ-ում մա­հա­ցել է Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միութ­յան ան­դամ, ՀԽՍՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, պրո­ֆե­սոր,  ձևա­վո­րող, նկա­րիչ Վ­լա­դի­միր Ա­թան­յա­նը: Լու­րը հայտ­նում են Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միութ­յու­նից։

Վ­լա­դի­միր Ա­թան­յա­նը ծնվել է 1940 թվա­կա­նին։ 1965 թվա­կա­նին ա­վար­տել է Եր­ևա­նի գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տը։ Մաս­նակ­ցել է ա­վե­լի քան 180 ցու­ցա­հան­դես­նե­րի Եր­ևա­նում, Մոսկ­վա­յում, Ռի­գա­յում, Սանկտ Պե­տեր­բուր­գում, Կա­լի­նինգ­րա­դում։ Ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես­ներ է ու­նե­ցել Եր­ևա­նում (1987), Լոս Ան­ջե­լե­սում (1999, 2000)։

Աշ­խա­տանք­նե­րը գտնվում են Ֆ­րան­սիա­յի, Ի­տա­լիա­յի, Հուն­գա­րիա­յի, Լե­հաս­տա­նի, Լի­բա­նա­նի, Գեր­մա­նիա­յի, Թու­նի­սի, Բել­գիա­յի և ԱՄՆ թան­գա­րան­նե­րում։ 1992 թվա­կա­նին Լոս Ան­ջե­լե­սում ստեղ­ծել է «Ա­թան­յան ար­վես­տի կենտ­րոն»։

Հե­ղի­նա­կել է հաս­տո­ցա­շի­նա­կան շեն­քե­րի ներ­քին ձևա­վո­րում­ներ (խճան­կար­ներ, խե­ցե­գործ, հար­թա­քան­դակ­ներ, գո­բե­լեն­ներ և­ այլն)` Եր­ևա­նի «Դ­վին» (1978թ., ՀՀ Պե­տա­կան մրցա­նակ` 1979թ.), «Ա­նի» (1986թ.) հյու­րա­նոց­նե­րում, «­Մոսկ­վա» կի­նո­թատ­րո­նում (1985-86թթ) և­ այլն: Գոր­ծե­րից են նաև` «­Թարգ­ման­չաց տոն» (որմ­նան­կա­րի էս­քիզ, 1982թ.), «­Վարդ» (շատր­վան, 1980-81թթ), «12 ե­ղա­նակ» (խճան­կար, 1983թ.), «­Հաղ­թա­նակ» (հար­թա­քան­դակ, 1984-85թթ, բո­լո­րը` Եր­ևա­նում) և­ այլն:

2015 թվա­կա­նին ծննդյան 75-ամ­յա հո­բել­յա­նին պարգ­ևատր­վել է Սուրբ Սա­հակ-­Սուրբ Մաշ­տոց մե­դա­լով։

Հանկարծամահ է եղել Գագիկ Գինոսյանը

06.02.2024

https://news.am/img/news/80/60/48/default.jpg

58 տա­րե­կա­նում հան­կար­ծա­մահ է ե­ղել «­Կա­րին» ա­վան­դա­կան եր­գի-պա­րի խմբի հիմ­նա­դիր և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, մշա­կու­թա­բան, հա­սա­րա­կան գոր­ծիչ, Ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից Գա­գիկ Գի­նոս­յա­նը։

Ծն­վել է 1966 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 3-ին Վ­րաս­տա­նի ԽՍՀ Ա­խալց­խա քա­ղա­քում։

Մաս­նակ­ցել է Ար­ցախ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մին, ե­ղել է Լեո­նիդ Ազ­գալդ­յա­նի հրա­մա­նա­տա­րութ­յամբ գոր­ծող «Ա­զա­տագ­րա­կան բա­նակ» ջո­կա­տի ռազ­միկ, ա­պա 1992 թվա­կա­նի օ­գոս­տո­սին ընդգրկ­վել է «Ար­ծիվ մա­հա­պարտ­ներ» հա­տուկ նշա­նա­կութ­յան գու­մար­տա­կում։ Մաս­նակ­ցել է Մար­տա­կեր­տի, Աս­կե­րա­նի, Մար­տու­նու, Բեր­ձո­րի, Քար­վա­ճա­ռի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։

1994-1996 թվա­կան­նե­րին ծա­ռա­յել է ՀՀ ԶՈՒ հա­տուկ նշա­նա­կութ­յան ա­ռան­ձին գու­մար­տա­կում։ 1995-1996 թվա­կան­նե­րին սո­վո­րել և­ ա­վար­տել է Մոսկ­վա­յի մար­շալ Շա­պոշ­նի­կո­վի ան­վան դաշ­տա­յին Ռազ­մա­կան ա­կա­դե­միան՝ ստա­նա­լով գնդի և բ­րի­գա­դի հրա­մա­նա­տա­րի ո­րա­կա­վո­րում։ 1996 թվա­կա­նին զո­րացր­վել է ՀՀ ԶՈՒ շար­քե­րից։

Եր­կար տա­րի­ներ պա­րել է «­Վան» և «Ա­կունք» ազ­գագ­րա­կան պա­րի հա­մույթ­նե­րում, զբաղ­վել բա­նա­հա­վաք­չա­կան գոր­ծու­նեութ­յամբ, հիմ­նադ­րել և ղե­կա­վար «­Կա­րին» ա­վան­դա­կան եր­գի-պա­րի խում­բը։

 

Կյանքից հեռացել է Լավրենտի Միրզոյանը

15.02.2024

 

 

Մա­հա­ցել է հայ լեզ­վա­բան, ման­կա­վար­ժա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու, պրո­ֆե­սոր, ՀՀ ՄԳԱ ա­կա­դե­մի­կոս, Լ­րագ­րող­նե­րի միութ­յան ան­դամ Լավ­րեն­տի Միր­զո­յա­նը։ Այս մա­սին ֆեյս­բուք­յան իր է­ջում գրել է նրա որ­դին, Ա­շոտ Միր­զո­յա­նը։

Լավ­րեն­տի Միր­զո­յա­նը ծնվել է 1950 թվա­կա­նի մա­յի­սի 22-ին Հայ­կա­կան ԽՍՀ Շամ­շա­դի­նի շրջա­նի Չո­րա­թան գյու­ղում։ Ա­վար­տել է ԵՊՀ ժուռ­նա­լիս­տի­կա­յի ֆա­կուլ­տե­տը։

Աշ­խա­տել է հան­րա­պե­տա­կան մա­մու­լում, խմբագ­րել «­Հա­յոց լե­զուն և գ­րա­կա­նութ­յու­նը դպրո­ցում» հան­դե­սը, «­Հայ աշ­խարհ»,«Է­րե­բու­նի» թեր­թե­րը, ե­ղել հա­յա­գի­տա­կան «­Պայ­քար» ամ­սագ­րի խմբա­գիր-տնօ­րե­նը։

Մահացել է ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանը

17.02.2024

«Ազնավուր» հիմնադրամից հայտնում են, որ մահացել է ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանը, ում անվանում էին «60-ականների աչք»:

«Նա իր օբյեկտիվում հավերժացրել է մեծանուն շատ արտիստների ու գործիչների՝ Շառլ Ազնավուր, Էդիթ Պիաֆ, «The Beatles», Բրել, Գենսբուր, Հալիդեյ, «The Rolling Stones» և այլք: Հատկապես առանձնահատուկ էին նրա հարաբերությունները Շառլ Ազնավուրի հետ. լուսանկարիչը վավերագրել է նրա կյանքը՝ «Ալհամբրա» համերգասրահում առաջին հաղթական ելույթից մինչև նրա փառավոր կարիեիայի հարյուրավոր այլ դրվագներ:

Վերջին տարիներին Ռոժե Կասպարյանը և նրա դուստրը դարձել էին «Ազնավուր» հիմնադրամի նվիրյալ ընկերներն ու աջակիցները։ Ռոժեի վերջին համագործակցությունը մեզ հետ օրեր առաջ էր՝ փետրվարի 4-ին, Կաննում հիմնադրամի կողմից կազմակերպված «Aznavour Classique» համերգի շրջանակում: Մեր ցավակցություններն ենք հայտնում Կասպարյանների ընտանիքին այս դժվարին պահին։

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո լուսանկարիչը և նրա դուստր Լիդիան այցելեցին Արցախ՝ վավերագրելու պատերազմի ավերածություններն ու մեր պատմական հուշարձանները։

Հետագայում այդ լուսանկարները ցուցադրվեցին աշխարհի տարբեր ցուցասրահներում՝ անբառ վկայելով հայ ժողովրդի պատմության ծանր դրվագների և մշակութային հարուստ ժառանգության մասին: 2020-ից ի վեր Ռոժե Կասպարյանը հաճախ էր վերադառնում Հայաստան»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

 

Վախճանվել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը

18.02.2024

«Եր­վանդ Քո­չա­րի» թան­գա­րա­նից հայտ­նում են, որ վախ­ճան­վել է Եր­վանդ Քո­չա­րի որ­դին՝ ճար­տա­րա­պետ Հայ­կազ Քո­չա­րը:
­Հայ­կազ Քո­չա­րը 1971 թ. ա­վար­տել է Եր­ևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի ճար­տա­րա­պե­տա­շի­նա­րա­րա­կան ֆա­կուլ­տե­տը: Նույն թվա­կա­նից աշ­խա­տել է Տեխ­նի­կա­կան էս­թե­տի­կա­յի հա­մա­միու­թե­նա­կան գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի Եր­ևա­նի մաս­նաճ­յու­ղում։

Հայ­կազ Քո­չա­րը հե­ղի­նակ է Ա­րամ Խա­չատր­յա­նի, Խա­չա­տուր Ա­բով­յա­նի տուն-թան­գա­րան­նե­րի ին­տե­րիեր­նե­րի, Գ­յում­րիի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի շեն­քի ար­տա­քին ու ներ­քին ձևա­վո­րում­նե­րի, Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թա­գա­րան-ինս­տի­տու­տի մշտա­կան ցու­ցադ­րութ­յան (1995 թ.), հա­մա­հե­ղի­նակ է (նկա­րիչ­ներ Կա­մո Նի­գար­յա­նի և Է­դո­ւարդ Սա­դո­յա­նի հետ) Սար­դա­րա­պա­տի հու­շա­հա­մա­լի­րում բաց­ված Հա­յաս­տա­նի ազ­գագ­րութ­յան թան­գա­րա­նի մշտա­կան ցու­ցադ­րութ­յան (1978 թ.)։ Ն­րա նա­խագ­ծե­րով կա­ռուց­վել են մի շարք ա­ռանձ­նատ­ներ, բնա­կե­լի շեն­քեր, ձևա­վոր­վել հա­սա­րա­կա­կան և­ ար­տադ­րա­կան շեն­քեր: Նա հե­ղի­նակ է մշա­կու­թա­յին-կեն­ցա­ղա­յին մի շարք նո­րա­տիպ ապ­րանք­նե­րի նա­խագ­ծե­րի, ո­րոնց հա­մար ստա­ցել է բազ­մա­թիվ շնոր­հա­կա­լագ­րեր ու հե­ղի­նա­կա­յին վկա­յագ­րեր։
Եր­վանդ Քո­չա­րի թան­գա­րա­նի հիմ­նադր­ման պա­հից (1984 թ.) Հայ­կազ Քո­չա­րի նա­խագ­ծե­րով են ի­րա­կա­նաց­վել թան­գա­րա­նի ին­տե­րիե­րի և ցու­ցադ­րութ­յուն­նե­րի, լու­սա­վո­րութ­յան, կա­հա­վոր­ման ձևա­վո­րում­նե­րը։ Եր­վանդ Քո­չա­րի «­Կի­բեռ­նե­տի­կա­յի մու­սան», «­Մե­լա­մաղ­ձութ­յուն» և «­Բիբ­լիա­կան Դա­վիթ» մո­նու­մեն­տալ քան­դակ­նե­րի պատ­վան­դան­նե­րի ճար­տա­րա­պետն է. վեր­ջին եր­կու­սը մե­ծաց­վել և բ­րոն­զի են փո­խադր­վել նրա ան­մի­ջա­կան հսկո­ղութ­յամբ։

Հայ­կազ Քո­չա­րը Հա­յաս­տա­նի ճար­տա­րա­պետ­նե­րի միութ­յան ան­դամ էր (1978թ.), Եր­ևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «­Տար­վա լա­վա­գույն ճար­տա­րա­պե­տա­կան կա­ռույց» մրցույ­թի հաղ­թող (1997)։

«Ն­րա երկ­րա­յին կյան­քի ա­վար­տով մի կար­ևոր գույն պա­կա­սեց մեր կյան­քում. ճար­տա­րա­պե­տը յու­րո­վի էր սի­րում Եր­ևանն ու նրա մարդ­կանց…

Հ­յու­րա­սեր էր, բա­րի, կա­մե­ցող, պատ­վախն­դիր, իսկ նրա մարդ­կա­յին հմայքն ու վիթ­խա­րի ան­հա­տա­կա­նութ­յու­նը շատ ու­սա­նե­լի շեր­տեր ու­նեին ըն­կեր­նե­րի, ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րի հա­մար…

Հի­շա­տակն ար­դա­րոց օրհ­նու­թեամբ ե­ղի­ցի…»:


 

Հայկականք

 

Օհանավանում հայտնաբերված դամբարանը թողնում է 5-7-րդ դարերի կառույցի տպավորություն. Համլետ Պետրոսյան

16.02.2024

 

 

Հիա­նա­լի գյուտ է, միան­շա­նակ. Բաց­վել է պա­տա­հա­կան, բայց ու­զում եմ շնոր­հա­վո­րել բո­լո­րիս նման գյու­տի առ­թիվ: Այս մա­սին ֆեյս­բուք­յան իր է­ջում գրել է ԵՊՀ մշա­կու­թա­բա­նութ­յան ամ­բիո­նի վա­րիչ, պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆեսր Համ­լետ Պետ­րոս­յա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով Օ­հա­նա­վա­նում օ­րերս հայտ­նա­բեր­ված ժայ­ռա­փոր միջ­նա­դար­յան դամ­բա­րա­նին:

 

«Ես միայն ծա­նոթ եմ այս նկար­նե­րով և դի­տո­ղութ­յուն­ներս էլ նախ­նա­կան են:

Այն թող­նում է վաղ­միջ­նա­դար­յան կա­ռույ­ցի տպա­վո­րութ­յուն՝ պատ­կից սյու­նե­րի, քան­դակ­նե­րի և խա­չի տես­քը ոնց-որ ցու­ցում են 5-7-րդ դա­րե­րը:

Դժ­վար է ա­սել՝ այն դամ­բա­րան է՞, մա­սուն­քա­րա՞ն թե՞ մա­տուռ, կամ էլ դրանց հա­մադ­րութ­յուն»,- գրել է նա:

 

ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րութ­յուն Պահ­պա­նութ­յան Ծա­ռա­յութ­յուն ՊՈԱ­Կից հայտ­նում են, որ հաշ­վի առ­նե­լով Օ­հա­նա­վա­նում օ­րերս հայտ­նա­բեր­ված ժայ­ռա­փոր միջ­նա­դար­յան դամ­բա­րա­նի նկատ­մամբ հան­րա­յին մեծ հե­տաքրք­րութ­յու­նը՝ տե­ղե­կաց­նում են, որ հու­շար­ձա­նի տա­րած­քում առ­կա է քա­րա­թափ­ման վտանգ:

 

Ա­ռա­ջի­կա­յում հնա­վայ­րում կի­րա­կա­նաց­վեն հնա­գի­տա­կան աշ­խա­տանք­ներ. հու­շար­ձա­նը կվկա­յագր­վի և կ­նե­րառ­վի նո­րա­հայտ հու­շար­ձան­նե­րի ցան­կում:

Մինչ այդ տա­րածքն այ­ցե­լութ­յուն­նե­րի հա­մար փակ կլի­նի:

Հի­շեց­նենք, որ Օ­հա­նա­վա­նի տա­րած­քում՝ Քա­սա­խի կիր­ճում, բնա­կիչ­նե­րից մե­կը սե­փա­կան տա­րած­քում հո­ղա­յին աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ հայտ­նա­բե­րել է միջ­նա­դար­յան ժայ­ռա­փոր դամ­բա­րան:

«­Պատ­մամ­շա­կու­թա­յին ար­գե­լոց-թան­գա­րան­նե­րի և պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պա­նութ­յան ծա­ռա­յութ­յուն» ՊՈԱԿ-ի Ա­րա­գա­ծոտ­նի մար­զա­յին ծա­ռա­յութ­յան կող­մից դեպքն ար­ձա­նագր­վել և­ աշ­խա­տանք­նե­րը դա­դա­րեց­վել էին:

 

Հայերեն փոխառությունները ժամանակակից թուրքերենում

2018/03/20

 

https://i1.wp.com/akunq.net/am/wp-content/uploads/2018/03/Sona-Minasyan.jpg?resize=283%2C337

Սոնա Մինասյան

Թուրքագետ

 

Աշ­խար­հի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը ի­րենց պատ­մութ­յան ըն­թաց­քում կրել են բազ­մա­թիվ փո­փո­խութ­յուն­ներ, ին­չը և­ իր ազ­դե­ցութ­յունն է ու­նե­ցել նրանց լե­զու­նե­րի վրա: Բա­ցա­ռութ­յուն չէ նաև թուր­քե­րե­նը, որ իր պատ­մութ­յան ըն­թաց­քում են­թարկ­վել է մի շարք փո­փո­խութ­յուն­նե­րի[1]:

Թյուրքական ցեղերը Փոքր Ասիա քոչելուց հետո տեղական բնակչության հետ խառնվելու ընթացքում աստիճանաբար անցնում են նստակեցության՝ տեղացի բնակիչներից յուրացնելով երկրակեցության և նստակյաց կյանքի փորձը: Տեղացի բնակիչները ունեին բարձր նստակյաց երկրագործական մշակույթ, տնտեսության հարուստ փորձ, որը սկսեցին յուրացնել վաչկատուն անասնապահները:

Եվ, իհարկե, մշակութա-տնտեսական ասիմիլյացման գործում հաղթող էին դուրս գալիս տեղացի բնակիչները: Սակայն, ինչ վերաբերում է լեզվական ասիմիլյացիային, ապա այստեղ հաղթող էին դուրս գալիս թյուրքական բարբառները, որ ուներ մի քանի հիմնավոր պատճառներ, որոնցից գլխավորներն  էին թյուրքերի ամենից ավելի խոշոր ընդհանրություն լինելը, նրանց տիրապետող դիրքը, թուրքերենի՝ ազգամիջյան հաղորդակցության լեզու դառնալը: Բացի վերոնշյալ հիմնական պատճառներից, դա բացատրվում է նաև այն բանով, որ թյուրքական լեզուն բավական հեշտ է օտարալեզու բնակչության կողմից յուրացնելու համար, քանի որ այն հնչյունական տեսակետից պարզ է, քերականությունը ևս մեծ դժվարություն չի ներկայացնում:  Օրինակ` բայի խոնարհումը անչափ պարզ է, արմատ-հիմքը բոլոր բառերում անփոփոխ է: Դժվարություններ չկան նաև բառակազմության ժամանակ: Նույնը չի կարելի ասել Փոքր Ասիայի և Բալկանների տեղական լեզուների համար: Օրինակ, հայոց լեզուն շատ բարդ է հնչյունական և քերականական տեսակետից: Հունարենի և սլավոնական լեզուների քերականությունները նույնպես բարդ են ու դժվար՝ յուրացման համար:
Տեղական փոխառությունների շերտերը հեշտությամբ կարելի է տարբերել ժամանակակից թուրքերենում: Բառապաշարի բնագավառում այդ փոխառությունները պետք է փնտրել այն տերմինների մեջ, որոնք վերաբերում են երկրագործությանը, շինարարությանը և նստակյաց կյանքի կացարանների առանձնահատկություններին, ծովագնացությանը, ձկնորսությանը, այսինքն` այն տերմինների մեջ, որոնք բնորոշ չեն քոչվոր անասնապահների տնտեսության և մշակույթի համար: Թյուրքերը վերցրել են նաև շատ բառեր, որոնք կապված են աշխարհագրական միջավայրի, կլիմայի, կենդանական ու բուսական աշխարհի տեղական առանձնահատկությունների հետ
[2]:

Ժամանակակից Թուրքիայի թուրքերեն գրական և բանավոր խոսքում տեղ գտած մի շարք բառեր գալիս են հենց այդ ժամանակներից: Սրանց մի մասը հունարենից են, երեք հինգերորդն էլ` հայերենից[3]:

Փոխառությունները բառեր են, որոնք վերցվելով մեկ այլ՝ աղբյուր լեզվից, յուրացվում են տվյալ լեզվով խոսողների կողմից: Փոխառությունները կարող են կատարվել երկու ուղղությամբ՝ և՛ դեպի փոխառու, և՛ դեպի փոխատու, ինչպես օրինակ թուրքերենի և հայերենի դեպքում է:  Բայց երբեմն կարող են լինել անհամաչափություններ. մի լեզուն կարող է ավելի շատ բառեր փոխառել, քան՝ մյուսը: Այս պարագայում աղբյուր լեզվի հասարակությունն ունի ուժի, հեղինակության կամ էլ հարստության առավելություն, որն էլ այդ մտքերն ու առարկաները դարձնում է ցանկալի և օգտակար փոխառվող լեզվի համար:

Թուրքերեն գրական լեզվի բառապաշարը բաղկացած է երկու մեծ բաժիններից՝ բուն թուրքական բառեր և փոխառյալ բառերԹուրքերեն լեզվի բառապաշարում հիմնական բառային ֆոնդի մեծ մասը թյուրքական է, օրինակ, մարդու մարմնի մասերը և օրգանները, գերազանցապես թյուրքական են ազգակցության եզրույթները, թռչունների ու կենդանիների անունները, բոլոր թվականները, բացի նոր ժամանակներում փոխառված միլիարդ (milyar) և միլիոն (milyon) բառերից, ինչպես նաև` շարժում ցույց տվող գրեթե բոլոր բայերը, բազմաթիվ ածականներ, երկնային լուսատուների շատ անուններ: Այսպիսին է թուրքերենի թյուրքական  շերտը, որն այդ լեզվի հիմնական և գլխավոր բառաշերտն է: Սակայն թուրքերի կողմից էթնիկական  ասիմիլյացման պրոցեսում (իսկ էթնիկական ասիմիլյացիայի հիմքը հենց լեզվական ասիմիլյացիան է)  նրանց լեզվի մեջ շատ բան է մտել ասիմիլյացված խմբերի լեզուներից[4]:

Թուրքերենն իր պատմության ընթացքում շփումներ է ունեցել շատ լեզուների հետ, որոնցից ինչպես վերցրել, այնպես էլ այդ լեզուներին տվել է մի շարք բառեր և լեզվական այլ տարրեր: Համաձայն որոշ ուսումնասիրությունների, թուրքերենը բառեր փոխառելով շուրջ 20 լեզուներից, մոտ 30 լեզուների համար էլ դարձել է փոխատու լեզու: Թուրքերենը փոխատու լեզու է հանդիսացել չինարենի, պարսկերենի, արաբերենի, հայերենի, հունգարերենի, ֆիններենի, բուլղարերենի, չեխերենի, ռումիներենի, իտալերենի, հունարենի, գերմաներենի, անգլերենի և այլ լեզուների համար[5]:  Թուրքերենում կան փոխառություններ արաբերենից, պարսկերենից, հունարենից, իտալերենից, ֆրանսերենից, գերմաներենից, անգլերենից, ռուսերենից, հայերենից և այլ լեզուներից:

Թուրքերենը միշտ ձգտել է չենթարկվել հայերենի ազդեցությանը: Սակայն այսպիսի տպավորությունն առերևույթ է և խաբուսիկ: Որքան էլ թուրքերենը խուսափել է հայերենից բառեր, եզրեր փոխառնելուց և, երբ փոխառության անհրաժեշտություն է եղել, առաջին հերթին դիմել է արաբերենին և պարսկերենին, բայց, այնուամենայնիվ, նրան չի հաջողվել զերծ մնալ հայերենի ազդեցությունից, և այսօր գրական թուրքերենում և նրա բարբառներում 1500-ից ավելի հայերեն բառեր կան, զգալի մասն էլ անփոխարինելի է այլ համարժեքներով: Բազմաթիվ հայերեն բառեր գրանցվել են թուրքերենի բառարաններում, բայց հաճախ չի նշվել այդ բառերի հայկական ծագումը: Գրական թուրքերենի բառարաններում նշվող բառերի թիվը 50-60-ից չի անցնում, միչդեռ դրանք շատ ավելին են[6]:

Թուրքերենում հայերեն փոխառությունների  վերաբերյալ կան բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ, որոնք իրականացվել են և՛ հայ, և՛օտարազգի նշանավոր գիտնականների կողմից: Հայկական իրականության մեջ նման ուսումնասիրություն իրականացնելու առաջին քայլը պատկանում է ականավոր լեզվաբան  Հր. Աճառյանին: Նա իր «Հայերեն արմատական բառարանի» Ե գլխում գրում է, որ այդ բաժինն իր գրքի ամենայուրահատուկ մասն է, որի նպատակն է պարզել հայերենի ազդեցությունը շրջակա օտար լեզուների վրա:[7]:

Հր. Աճառյանը  ձեռնամուխ լինելով թուրքերենում առկա հայերեն բառերի որոնման գործին` նախ և առաջ սկսում է և՛ հայերենում, և՛ թուրքերենում առկա ընդհանուր բառերը փնտրել նաև ալթայան լեզվախմբում: Ալթայան լեզուներում թուրքերեն ընդհանուր բառերի բացակայությունը հիմքեր էր տալիս կարծելու, որ այդ բառերը հայերենից կամ էլ հայերենի միջնորդությամբ են փոխանցվել թուրքերենին: Այս հարցը պարզելը կարևոր էր մեկ այլ տեսանկյունից ևս. թուրքերենը տարածված էր մինչև Եվրոպա, և շատ մեծ էր հավանականությունը, որ այն հայերենից վերցրած բառերի համար կարող էր դառնալ փոխանցող օղակ եվրոպական լեզուներին: Այսպիսով, Հր. Աճառյանը կոչ է անում գավառական բանահավաքներին` հավաքել և հրատարակել հայկական գավառներում թուրք և թուրքախոս ժողովուրդների կողմից գործածվող հայերեն բառերըՀետագայում ոչ շատ թվով հայ բանահավաքներ նրանց կողմից գործածվող հայերեն բառերը սկսում են հավաքել և մի քանի պարբերականներում` այդ թվում` «Յուշարձան», «Արևելք»,  «Ծաղիկ» և այլն, տպագրել մի քանի հարյուր բառերի ցուցակներ[8]:

«Բիւրակն» ամսագրի 1898թ. 34-35 համարում տպագրվում է ևս մեկ հոդված` «Հայերէնէ փոխառեալ բառեր թուրքերենի մեջ վերնագրով», որտեղ արդեն ներկայացվում է բառերի ցուցակ, որը կազմվել է 1887-1889թթ. ընթացքում Կարինի շրջակայքում և, մասնավորապես, Թորթումի կայմակամությունում (գավառապետարան-Ակունքի խմբ.) կատարված հետազոտությունների արդյունքում: Ցուցակից ներկայացնենք մի քանի բառ.

arıstuğ-առաստաղ

april-ապրիլ ամիսը

ander gala-անտեր մնա՝ անեծքի տեսակ

ahcik-աղջիկ

bızez-բզեզ

boçik-պոչիկ

evelik pancarı-ավելուկի բանջար[9]:

Օտար լեզվաբաններից թուրքերենում հայերենից փոխառյալ բառերի ուսումնասիրությամբ զբաղվողների մեջ ամենանշանակալի և ընդգրկուն աշխատությամբ հանդես է եկել իսլամի և թուրքերենի ուսումնասիրությամբ զբաղվող պրոֆեսոր Ռ. Դանկոֆը՝ «Հայերեն փոխառյալ բառեր թուրքերենում» (“Armenian loanwords in Turkish”) ուսումնասիրությամբ, որը ներառում է իր և իր նախորդների կողմից նկատված բազմաթիվ բառեր: Ինչպես նշում է Հ. Էրենը, Ռ. Դանկոֆի վերոհիշյալ աշխատութունը արժեքավոր ներդրում է թուրքերեն լեզվի բնագավառում [10]:

Ռ. Դանկոֆը նշում է, որ միշտ չէ, որ հեշտ է պարզել՝ թուրքերեն բառը փոխ է առնված հայերենից, թե՝ ոչ: Նրա հիմնական ժողովածուն ընդգրկում է 806 բառ, որոնք գտնվում են վերոնշյալ գրքում, և հիմնականում հավաստի են, քանի որ հեղինակը բերում է արժանահավատ փաստեր:

Որոշելու համար, թե արդյոք թուրքերեն բառը հայերենից փոխառյալ է, թե ոչ, օգնության են գալիս հայկական ձևաբանական նշանները: Դանկոֆը իր ժողովածուի համար առանձնացրել է դրանցից մի քանիսը, այդ թվում և ժխտական նախածանցան, (-ապ), որ լայն տարածում ունի հայերենում, առկա է անգութ (ankut), անարատ (anarat), անտեր (ander), ապուշ (abuş), անգետ (anget) բառերի սկզբում: Հետևյալ վերջածանցները նույնպես առկա են հետևյալ թուրքերեն  բառերում .

-ag(ak)- lambak, լամբակ (կանթին կապված պարան)

-an- laran, şaran, tapan

-eni- mormeni (böğürtlen-մոշ)

-nockökneç, veznoc

-ot-karot, kosot, telot և այլն[11]:

Ռ. Դանկոֆի ժողովածուի մեջ ամենաշատ ներկայացվածը փոքրացնող ik մասնիկն է: Երբեմն հենց միայն այս վերջածանցի առկայությունը տեղիք է տալիս մտածելու, որ թուրքերեն բառը  հայերեն փոխառություն է:

Այժմ մի փոքր անդրադարձ կատարենք նաև տեղանուններին:
Ու. Բլեզինգը մանրակրկիտ քննությամբ վերլուծել է մի շարք տեղանունների կառուցվածքը և ի հայտ է բերել այնպիսի տեղանվանակերտ ածանցներ, որոնցից են՝ –երԳալեր (կալ-եր), ուտԳաղնուտ, Կոյդուտ (կաղին-ուտ), Բոգուտ (բոգի-ուտ), հովիտՄեցօվիտ (մեծ-հովիտ), Սոխովիտ (սոխ-հովիտ), ավոր-Մեղվոր/Մեյվոր (Մեղր-ավոր), Ծմակդափ (ծմակ-տափ)
[12]:

ԳՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԵՐԵՆՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՀԱՅԵՐԵՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ 

ագռավ > grav, gravgravկապույտ ագռավ

ադէ, ատէ > ade- մայր, քույր

ալար (դանդաղություն, ծուլություն), ալարկոտ > alagot- ծույլ

ալոճ > aluç, aloç

ակօս > agos, hagos, eğez, egos

ահա, ահան, հա, ըհը, ըհըն > aha, ahan, ıhı, ıhın

աղբ > aghbun, ahbun, ahpun, ahbin, ahb

աղջիկ, աղիջ > ağicahçık, hahçık. հայ կամ ռուս աղջիկ:

այս/այսահարeysi/aysar. դև, սատանա: Անձ, որի բնավորությունը, կարծում են, թե փոփոխվում է լուսնի ազդեցությամբ:

այր > ayr

արատ > aratանարատ > anarat, anarad

անանուխ >annık, ananux, annux, anux-նանէ, նանա

անդունդtantun. սպանել, մեռցնել կամ փորձանքի ենթարկել իմաստներով օգտագործվում է միայն «tantuna gitmek»` «թանթունի գնալ»  (անդունդը ընկնել) դարձվածքում:

անիծanız. անիծ, ոջիլ, հունձից հետո մնացած խոզանների, դրանց վրա գոյացող և մարդկային մարմնի վրա քոր առաջացնող փոքր միջատ:

անիծած > anizaz- ինքնագլուխ, անպիտան

անուշanuş, anoş.  սիրելի, քաղցր, մտերիմ: Bir az daha, anoş, dedi Dilan: Մի քիչ էլ համբերի, անոշ,-ասաց Դիլանը:

աշտարակ > astarak- բարձր տեղ

աչո, աչոն > aço, açon, aco, aca – աղջիկ, քույրիկ

աստուած, աստված > asvas- աստված

ապրիլ > abrıl, abrel, aprul-ապրիլ ամիսը

ապրիլ, ապրիս > abris- ապրես, կեցցես

ապուր > աբուր. apur, abur, պաղապուր > bağabar, հացապուր > hasabır, օգտագործվում է «աբուր-ջուբուր» արտահայտության մեջ՝ խառնիխուռն կերված բաներ, տեղի անտեղի խոսք՝ գործ, արարք իմաստներով: «Çocuklara abur cubur yedirmekten sakınmalı» «Անհրաժեշտ է զգուշանալ երեխաներին աբուր-ջուբուր կերցնելուց»:

առաստաղ > հ.ծ.բ. arıstak, arustak, arısdah

առնետ > arnet-մեծ մուկ

ավանակavanak, հ.ծ.բ. նշանակում է քուռակ. փխբ.` հեշտ խաբվող, միամիտ, անբան:

բադիկbadik. բադի, սագի և նման հավազգիների ճուտ, ձագ:

բակ >peg, pag, pağ, peğ

բախտավոր > bahdavar, bahtavar- բախտավոր, հաջողակ

բազուկpazı, pezik ճակընդեղի տերև: «Bostan pezik değil mi?/Yürek ezik değil mi?»: «Սա բազուկի բանջարանոց չէ/ Իսկ իմ սիրտը տրտում չէ՞»:

բանջարh.ծ.բ. bancar, pencer, pancar

բաղարջ > pağaç

բամբակ > pampah, pampik, panpığ

բարեկենդան > barekendan, p’argendank’, pengerdenk (Կայսերի), pärgendänk (Թոքատ)

բերդ > pert

բորբոս > pırpoz, porpuz (Էրզրում, Կարս)

բոյն (բուն) > pin

բոշայ > poşa

բոց > pos, poslamak, poç

բութ, բթանալ > put olmak- սուր մի բանի ծայրը կոտրել, բթացնել,  pit- ծայրը բութ

բուռ > pur, bur, bor, por

բուք > puk, pük

բրուտ > purut- հողից պատրաստված ամանեղեն, կավե փոքրիկ աման

գաթաkete. յուղալի, խմորով կամ առանց խմորի պատրաստված և մոխրի վրա եփվող կարկանդակ: «Kete: ekşimiş veya ekşimemiş hamurdan yapılan bir çeşit çörek»: «Գաթան թթու կամ անթթու խմորով պատրաստվող մի տեսակ կարկանդակ է»:

գազար > gezer

գերան > keran, keren

գնդակ > kındak

գոգնոց > kökneç

գոմեշkömüş, gömüş/gümüş. թուրքերեն հոմանիշն է manda, tomba, domba

գոմ > köm, kom

գտակ, գդակ > kedak

գութան > քութան. «մեծ արոր»: «Nasıl kotan hopu toprağı yararak eveliğin kökünü ezer, çıkarır, beyliğn de öyle kökünü kazıp çıkarmak gerekir»: «Ինչպես որ գութանի խոփը հողը ճեղքում է և ավելուկն իր արմատով տրորում, պոկում է, նույն կերպ անհրաժեշտ է բեյերի արմատը փորել, տեղից շպրտել»: Այս մի նախադասության մեջ օգտագործվել է երեք հայերեն բառ, որից միայն գութան բառն է համարվում գրական փոխառություն:

գունդ > günd

դարակterek, հ.ծ.բ. դարան, գզրոց նշանակությամբ:

դատարկ > derdek, terdek

եկաւ > egav, egav etmek

եղբայրհ.ծ.բ., ahbar, ahbarik, abarik, abar

զիբիլ, զըբիլ, զիպիլ > zibil

թագավոր > հ.ծ.բ. tekfur.

թամադա > tamada

թաշտ, թեշտ > deşt

թել > թելհ.ծ.բ. նշանակում է՝ դերձան, մետաղե լար «Telis bitkisel tellerden seyrek örülü büyük torba»: «Թաղիսը թաղիք բուսական թելերից ցանցառ կերպով հյուսված մեծ տոպրակ է»:
թոռնtorun

թոք > tokuş etmek-հազալ

ժամկոչzangoç, zangoş, camgözհ.ծ.բ. «Zangoç çanın iplerini çektiği için»: «Ժամկոչ է, քանի որ զանգի պարաններն է քաշում»: «Jamgoç Varujan’ın geldiğini gördü»: «Տեսավ, որ ժամկոչ Վարուժանն է գալիս»:

խազ, խազել > haz, hazlamak, hizik

խանութ > hanot, hanhut, anut, anüt, anutçu

խաչ > հ.ծ.բ. haç. Պատմական երկերում օգտագործվում է «haçlı seferleri» «Խաչակիրների արշավանքներ», իսկ գավառներում խաչերկաթ > haçirget բառը:

խաչերկաթ > haçırkat, haçırget

խարդախ > herdıyh

խենթ > hent, hınt

խնձոր > henço(y)ik

կարմիր (ջուր) > garmir cur (Argo) -գինի

կոլոտ > golot, kolut

կոտոշհ.ծ.բ kodoş, kuduş-եղջյուր և փխբ. կավատ:

հակառակորդ > հ.ծ.բ. hagaragort. Բռնավոր, դավաճան. բեմում՝ ախոյանի դերով հանդես եկող դերասան:

հատիկhedik. խաշած ցորեն:

ճակնդեղçünkündür- բանջար:

ճերմակջուրհ.ծ.բ. cermakçur (Argo) օղի նշանակությամբ:

ճերմակcarmak, çermak

մայիսmayıs. մայիս ամիսը:

մուրճհ.ծ.բ. murç, morç

շալակşelek

ոսկի > oski

չիր > çir ծիրանի, սալորի նման մրգերի չորացրածը:

պառավ > barav

պարbar

ջերմուկհ.ծ.բ. çermik

ջրհորդանհ.ծ.բ. çörten

վարպետ > barbet

տաշտteşt, deşt

տասնհինգ  > հ.ծ.բ. dasnik, tasnik- կավատ:

փեթակ > petek

փոթհ.ծ.բ. pot –հագուստի ծալք:

քավոր > kirve, kirv                      

 

Ծանոթագրություններ

 

[1] F. Korkmaz, “Alıntı Kelimelerin Türkçeleşme Sürecinde Bazı Arapça Kelimelerin Görev Değişikliğine Uğraması Üzerine”, İlmi Araştırmalar, İstanbul, Gökkubbe, 2007, s. 104, http://dergipark.gov.tr/download/article-file/73604

[2]Դ. Երեմեև«Թուրքերի ծագումը», Երևան, «Հայաստան», 1975,  էջ 303-305:

[3] Z. Korkmaz, “Türkiye Türkçesinde Yazı Diline Girmiş Günlük Yaşamla İlgili Alıntı Sözler ve Ekler”,  s. 119 http://turkoloji.cu.edu.tr/YENI%20TURK%20DILI/zeynep_korkmaz_turkiye_turkcesi_yazi_diline_girmis_sozler_ekler.pdf

[4]Դ. Երեմեև, «Թուրքերի ծագումը», Երևան, «Հայաստան», 1975,  էջ 300:

[5]S. Er, “Dillerde Kelime Alışverişi ve Türkçe”, http://www.moraldunyasi.com/501-14-0-dillerde_kelime_alisverisi_ve_turkce.html (25.03.2017)

[6] Ն. Մկրտչյան, «Հայերենից փոխառյալ բառեր արդի թուրքերենի բարբառներում», Երևան, «Ասողիկ», 2007թ., էջ 8:

[7] Հր. Աճառյան, «Հայերեն արմատական բառարան», Երևան, «ԵՊՀ հրատ, 1926թ., էջ 25:

[8] Ն. Մկրտչյան, նշված աշխ., էջ 4-5:

[9] Բեւեռագիր, «Հայերէնէ փոխառեալ բառեր թուրքերէնի մեջ», «Բիւրակն», №34-35, Կ. Պոլիս, 1898թ., էջ 626-628:

[10] H. Eren, “Türkçedeki Ermenice Alıntılar Üzerine”, “Türk Dili Dil ve Edebiyat Dergisi”, 1995, C: 1995/II, S: 524, s. 860, http://www.tdk.gov.tr/images/css/TDD/1995s524/1995s524_00_02_H_EREN.pdf

[11] R. Dankoff, “Armenian Loanwords in Turkish”, Wiesbaden, “Harrassowitz”, 1995, p. 9-10:

[12] Հր. Աճառյան«Հայերեն արմատական բառարան», Երևան, «ԵՊՀ հրատ, 1926թ., էջ 11-12: